Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ջուլֆալակյանը, Չալյանը, Շահինյանը և Խաչատրյանը Հայաստանի չեմպիոններն են

Ջուլֆալակյանը, Չալյանը, Շահինյանը և Խաչատրյանը Հայաստանի 
չեմպիոններն են

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորի Ստեփան Սարգսյանի անվան մարզադպրոցի դահլիճում կայացավ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունը: Մրցումային երկրորդ օրը գորգ դուրս եկան 66, 75, 85,130 քաշային կարգերի ըմբիշները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` 66 կգ քաշային կարգում հիմնական ֆավորիտներից մեկը` Հայաստանի չեմպիոն Միհրան Հարությունյանը, չկարողացավ մասնակցել կշռման արարողությանը` վատառողջ լինելու պատճառով: Հարությունյանը բժշկի կարգադրությամբ հոսպիտալացվեց: Այս քաշային կարգում Հայաստանի չեմպիոն դարձավ Արսեն Ջուլֆալակյանի եղբայրը` Արամ Ջուլֆալակյանը: Արծաթե մեդալակիր դարձավ Գոռ Սիրեկանյանը, իսկ երրորդ տեղում էին Սուրեն Հարության և Ավետիք Գրիգորյանը:

Եզրափակիչ մենամարտերում 75 կգ քաշային կարգում լավագույնը Կարապետ Չալյանն էր: Երկրորդ տեղում Ռուբեն Ղարիբյանն է, իսկ եռյակի վերջում Ասատուր Արշակյանը և Հենրիկ Հասրաթյան էին:

85 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոն դարձավ Արթուր Շահինյանը, երկրորդը Մաքսիմ Մանուկյանն էր: Երրորդ տեղում էին Արգիշտի Աբգարյանը և Վաղարշակ Մինասյանը: 

130 կգ քաշային կարգում ոսկե մեդալակիր դարձավ գյումրեցի Էդգար Խաչատրյանը: Արծաթով բավարարվեց Վաչիկ Եղիազարյանը: Բրոնզե մեդալների արժանացան Վանիկ Բալյանը և Գարեգին Կիրակոսյանը:

Հունվարի 24-ին կայացած մենամարտերի ժամանակ Հայաստանի չեմպիոն էին դարձել Ռոման Ամոյանը (59կգ), Վարշամ Բորանյանը (71 գ), Հրաչ Հովհաննիսյանը (80 կգ) և Վահե Սիմոնյանը (98 կգ):

Հունվարի 24-ին և 25-ին Վանաձորում անցկացված առաջնությունում 8 քաշային կարգում մրցեցին ավելի քան 120 ըմբիշներ: Այս առաջնությունից հետո կձևավորվի ազգային հավաքական, որը կմասնակցի Եվրոպայի և աշխարհի առաջնություններին:

Առաջնությունը մրցավայրից լուսաբանելու համար ապահովել էր Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]