Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Դոնբասում իրավիճակի սրացման պատճառով Տուրչինովը հետաձգել է այցը Լեհաստան

Դոնբասում իրավիճակի սրացման պատճառով Տուրչինովը հետաձգել է այցը 
Լեհաստան

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը Դոնբասում ստեղծված իրավիճակից ելնելով` հետաձգել է իր այցը Լեհաստան, որը պետք է տեղի ունենար հունվարի 26-27-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է Ուկրաինայի ԱԱՊԽ-ի կայքը: «Մարիուպոլում տեղի ունեցած դժբախտության, ինչպես նաև իրավիճակի սրացմամբ պայմանավորված, որի միջոցով ռուս-ահաբեկչական խմբավորումները փորձում են հարձակվողական գործողություններ իրականացնել մեր երկրի արևելքում, Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովի այցը Լեհաստան, որը պետք է տեղի ունենար հունվարի 26-27-ին, հետաձգվում է»,-ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ այցի շրջանակներում հանդիպումներ են նախատեսվում Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու, փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարար Տոմաշ Սեմոնյակովի, ԱԳ նախարար Գժոգոժ Սխետինի և Ազգային անվտանգության բյուրոյի նախագահ Ստանիսլավ Կոզեի հետ: Բացի այդ, նախատեսվում էր Ուկրաինայի ԱԱՊԽ-ի և Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի միջև համաձայնագրի ստորագրում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]