Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նադալը և Բերդրիխն Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչում են

Նադալը և Բերդրիխն Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչում են

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի «Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարում` Ավստրալիայի բաց առաջնությունում, հայտնի են քառորդ եզրափակիչի առաջին մասնակիցները:

Աշխարհի  երրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը 4-րդ շրջանում 7-5, 6-1, 6-4 հաշվով հետագա պայքարից դուրս թողեց Քևին Անդերսոնին: Քառորդ եզրափակիչի մյուս ուղեգրի համար պայքարում էին Թոմաս Բեդրիխը և Բերնարդ Տոմիչը: Չեխ Բեդրիխին հաջողվեց արագ`  6-2, 7-6, 6-2 հաշվով առավելության հասնել մրցակցի նկատմամբ:

Ավստրալիայի բաց առաջնությունն անցկացվում է արդեն 103-րդ անգամ: Մինչև 1987 թվականը մրցաշարն անցկացվում էր կանաչ սիզամարգի վրա: Ավստրալիայի բաց առաջնությունում ամենաշատը` 4 անգամ, հաղթել են Անդրե Աղասին, Նովակ Ջոկովիչը և Ռոժե Ֆեդերերը: Կանանց պայքարում ամենատիտղոսակիրն ԱՄՆ-ի ներկայացուցիչ Սերենա Վիլիամսն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]