Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վանաձորի 37-ամյա բնակչի մահը վրա է հասել մեկ տարի առաջ. Քննչական կոմիտե

Վանաձորի 37-ամյա բնակչի մահը վրա է հասել մեկ տարի առաջ. Քննչական կոմիտե

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վանաձորի 37-ամյա բնակչի մահվան դեպքի առթիվ: 2015 թվականի հունվարի 3-ին՝ ժամը 17:30-ին, Վանաձոր քաղաքի Նարեկացու 28 հասցեում գտնվող նախկին շինիրերի կոմբինատի տարածքի չօգտագործվող ավտոտնակում հայտնաբերվել է պարանոցից մալուխի մեկուսիչով կախվելու միջոցով ինքնասպանություն գործած, Վանաձոր քաղաքի բնակիչ, 1977 թվականին ծնված Սումբատ Ասլիկյանի դիակը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում կատարվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն և 2015 թվականի հունվարի 13-ին ստացված դատաբժշկական փորձաքննության թիվ 16 եզրակացության համաձայն՝ հանգուցյալի մահը վրա է հասել շուրջ մեկ տարի առաջ:

Դիակի խորը նեխային փոփոխությունների հետևանքով, դիակի կմախքացման և դիակի փափուկ հյուսվածքների ու ներքին օրգանների բացակայության պատճառով հնարավոր չէ որոշել հանգուցյալի մահվան պատճառը:

Դեպքի առթիվ 2015 թվականի հունվարի 13-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու մահվան հանգամանքները: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]