1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Արոնյանը կրկին կիսեց միավորը մրցակցի հետ. «Տատա սթիլ»

Արոնյանը կրկին կիսեց միավորը մրցակցի հետ. «Տատա սթիլ»

ԵՐԵՎԱՆ, 24  ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը «Տատա սթիլ»-ի նախավերջին տուրում ևս ոչ-ոքի ավարտեց պարտիան:

Հոլանդական Վեյկ ան Զեե քաղաքում ընթացող «Տատա սթիլ»-ի հերթական տուրում Արոնյանը խաղում էր Մաքսիմ Լագրավի հետ: 33 քայլ կարատելոց հետո գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը: 12 տուրից հետո Արոնյանն ունի միայն 5,5 միավոր: Վեյկ ան Զեե մրցաշարին ավարտին մնացել է մեկ տուր:

«Տատա Սթիլի» քառակի հաղթող Լեւոն Արոնյանը այս տարի ևս մասնակցում է Նիդեռլանդների Վեյկ ան Զեե քաղաքում հունվարի 10-25-ը անցկացվող ավանդական փառատոնի գլխավոր մրցաշարին: Արոնյանի մրցակիցներն են Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Ֆաբիանո Կարուանան (Իտալիա), Անիշ Գիրին (Հոլանդիա), Մաքսիմ Վաշիե-Լագրավը (Ֆրանսիա), Վեսլի Սոն (ԱՄՆ), Դին Լիրենը (Չինաստան), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա), Թեմուր Ռաջաբովը (Ադրբեջան), Իվան Շարիչը (Խորվաթիա), Հոու Յիֆանը (Չինաստան), Լյուկ Վան Վելին (Հոլանդիա), Բահադուր Ջոբավան (Վրաստան) եւ Ռադոսլավ Վոյտաշեկը (Լեհաստան): Փառատոնի B մրցաշարին մասնակցում է 14-ամյա գրոսմայստեր Սամվել Սեւյանը (ԱՄՆ): 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]