Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՄԵկնարկեց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը

ՄԵկնարկեց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորում մեկնարկեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի 2015 թվականի առաջնությունը: Խաղային առաջին օրը կայացավ  59, 71, 80, 98 կգ քաշային կարգերի գոտեմարտերը: 

59 քաշային կարգում եզրափակչում միմյանց հետ լավագույնի տիտղոսը վիճարկեցին Ռոման Ամոյանը և Արթուր Մկրտչյանը: Ամոյանին հաջողվեց առավելության հասնել մրցակցի նկատմամբ և դառնալ Հայաստանի չեմպիոն: Հայաստանի առաջնությունում եռյակի վերջում Վազգեն Խաչատրյանը և Նարեկ Խաչատրյանն էին: Պարգևատրում կատարեց Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը:

71 քաշային կարգում Վարշամ Բորանյան-Ռաֆայել Ալեքսանյան զույգի եզրափակիչ մենամարտը մեծ  հետաքրքրություն էր առաջացրել ներկաների մոտ: Բուռն և արագ գոտեմարտը ավարտվեց Վարշավ Բորանյանի հաղթանակի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի եղբայր Ռաֆայել Ալեքսանյանը բավարարվեց երկրորդ տեղով: Այս քաշային կարգում երրորդ տեղ զբաղեցրեցին Հրանտ Կալաչյանը և Ահարոն Հովհաննիսյանը:

80 քաշային կարգում ուժեղագույն ըմբիշին որոշեցին Հրաչ Հովհաննիսյան-էդուարդ Սարգսյանը, որտեղ լավագույնը Հովհաննիսյանն էր:  Երրորդ լավագույնները 80կգ քաշային կարգում Սարգիս Քոչարյանը և Ռաֆիկ Մանուկյանն էին: 98 քաշային կարգում հաղթողը որոշվեց շրջանաձև մենամարտերով` 5 ըմբիշների միջև:  Առաջին տեղում Վահե Սիմոնյանն էր, իսկ արծաթե մեդալի արժանացավ Սարգիս Տոնոյանը: Երկու բրոնզե մեդալներրը բաժին հասավ Միքայել Հարությունյանին և Գուրգեն Սահակյանին: 

Վանաձորում ընթացող հունահռոմեկանա ըմբշամարտի Հայաստանի առաջնության երկրորդ խաղային օրը լավագույնններին կպարզեն 66, 75, 84, 130+ քաշային ըմբիշները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]