Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Աֆղանստանի խորհրդարանում կին պատգամավորները միմյանց ծեծել են

Աֆղանստանի խորհրդարանում կին պատգամավորները միմյանց ծեծել են

ԲԱՂԴԱԴ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանի խորհրդարանում արտակարգ դեպք է գրանցվել: Խորհրդարանի կին պատգամավորները, չկարողանալով քաղաքակիրթ պայմաններում հարցերը կարգավորել, գործի են դրել բռունցքներն ու ծեծել միմյանց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Kp.ru-ն, տարաձայնություն է սկսվել է, երբ պարզվել է, որ երկրի նախագահի կողմից երկրի Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնին առաջադրված Խալիլա Սեդիկան երկքաղաքացի է: Մի շարք պատգամավորների այդ փաստը դուր չի եկել եւ նրանք պահանջել են Սեդիկային լքել դահլիճը: Արդյունքում խոսակցությունը վերածվել է վեճի եւ իրենց բռունցքի ուժն են ցույց տվել Աֆղանստանի թույլ սեռի ներկայացուցիչները: Երկու ամենաակտիվ կռվողներին` Շեիկբա Խաշիմին եւ Լեյլա Վալի Խակիմին, դահլիճից դուրս հանելու համար խորհրդարանի խոսնակ Աբդուլ Ռաուֆու Իբրահիմը ստիպված է եղել դիմել անվտանգության աշխատակիցների օգնությանը, ովքեր մեծ դժվարությամբ կարողացել են բարկացած կանանց հանգստացնել եւ դահիճից դուրս հանել: Խալիլա Սեդիկան նույնպես ստիպված է եղել լքել դահլիճը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]