Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Տիտանիկ»-ի ողջ մնացած ուղևորուհու նամակը վաճառվել է մոտ 12 հազար ԱՄՆ դոլարով

«Տիտանիկ»-ի ողջ մնացած ուղևորուհու նամակը վաճառվել է մոտ 12 հազար ԱՄՆ 
դոլարով

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Բոսթոն քաղաքում կայացած աճուրդի ժամանակ 11 հազար 875 ԱՄՆ դոլարով վաճառվել է «Տիտանիկ» նավի ողջ մնացած ուղևորուհու նամակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Associated Press գործակալությունը, նամակը գնողի ինքնությունը չի բացահայտվել:

Նամակը գրել է Լյուսիլ Դաֆ-Գորդոնը 1912 թվականի մայիսին: Նա այն 12 անձանց թվում էր, ովքեր փրկվել էին 40 մարդու համար նախատեսված նավակով: Ավելի ուշ նրա ամուսնուն մեղադրել էին նավի անձնակազմին կաշառելու մեջ, որպեսզի իրենց նավակը հնարավորինս արագ հեռանար խորտակվող նավից: Հետագայում, սակայն, բոլոր մեղադրանքները հանվել էին:

Նավակը, որով Դաֆ-Գորդոնը փրկվել էր, լրագրողներն անվանել էին «Փողի նավակ», ինչից հետո կինն իր ընկերոջը նամակ էր գրել` բողոքելով լրագրողներից: Նամակում Լյուսիլ Դաֆ-Գորդոնը գրել էր. «Այնպիսի տպավորություն է, որ մենք վատ արարք ենք գործել փրկվելով: Միթե այս ամենը զայրացնող չէ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]