Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Դավութօղլուն կրկին հաստատակամ է ԵՄ անդամ դառնալու հարցում

Դավութօղլուն կրկին հաստատակամ է ԵՄ անդամ դառնալու հարցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ իր երկիրը վաղ թե ուշ դառնալու է Եվրամիության անդամ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Դավութօղլուն նշել է, որ չնայած գոյություն ունեցող արգելքներին և նախապաշարմունքներին` Թուրքիան հաստատակամ է դեպի Եվրոպա տանող ճանապարհով քայլելու հարցում: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ առանց Թուրքիա Եվրոպան թերի կլինի: «Եթե Եվրոպայում կան մեր մշակույթը, սովորույթները, կրոնը, լեզուն ներկայացնող եղբայրներ` շուրջ 45 միլիոն մուսուլմաններ, ապա Թուրքիան անպայման լինելու է Եվրամիության մասը: Մի օր անպայման ԵՄ ենք մտնելու: Չենք աղաչելու, չենք խնդրելու, ոչ մի արտոնություն չենք սպասելու»,- հայտարարել է Դավութօղլուն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]