Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մուհամեդ Ալիի ձեռնոցները կհանվեն աճուրդի

Մուհամեդ Ալիի ձեռնոցները կհանվեն աճուրդի

 ՆՅՈՒ ՅՈՐՔ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ բռնցքամարտիկ Մուհամեդ Ալիի ձեռնոցները, որոնցով նա պաշտպանել է իր առաջին չեմպիոնական տիտղոսը, աճուրդի կհանվեն Նյու Յորքում փետրվարի 21-ին: Heritage աճուրդի տունը հույս ունի Ալիի ձեռնոցները վաճառել մեկ միլիոն դոլարով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Lenta.ru-ն, աճուրդի հանված ձեռնոցներով 1965թ. մայիսի 25-ին մարտում նա հաղթել է Սոնի Լիսթոնին:  Առաջին ռաունդում Ալին աննկատ հարվածով նոկաուտի է մատնել հակառակորդին: Մուհամեդ Ալին ամենահայտնի բռնցքամարտիկներից մեկն է: 1964-1966թթ. եւ 1974-1978 թթ. նա նվաճել է բռնցքամարտի բացարձակ չեմպիոնի տիտղոսը ծանր քաշային կատեգորիայում, իսկ 1981թ. հռչակվել է օլիմպիական չեմպիոն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]