1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Քննչական կոմիտեն հրապարակել է Երեւանում սրճարաններից մեկից գողության տեսագրությունը

Քննչական կոմիտեն հրապարակել է Երեւանում սրճարաններից մեկից գողության 
տեսագրությունը

ԵՐԵՎԱՆ,  24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է 2015թ. հունվարի 15-ին «Քոֆի շոփ» սրճարանից գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախաքննության ընթացքում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնականի բաժնից ստացվել է դեպքի վայրումտեղադրված տեսագրող սարքավորման տեսագրությունը, որը պարունակում է նաև դեպքի օրը տվյալ սրճարանում կատարված իրադարձությունների տեսաշարը։

Քննության տվյալներով՝ հափշտակվել է արծաթյա զարդ և կանխիկ գումար՝ պատճառելով մի քանի հարյուր հազար դրամի գույքային վնաս:

Ովքեր ճանաչում են տեսագրության մեջ պատկերված երիտասարդին կամ որևէ տեղեկություն ունեն նրա գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]