Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԱՄՆ նախագահը չեղյալ է հայտարարել այցը Թաջ Մահալ

ԱՄՆ նախագահը չեղյալ է հայտարարել այցը Թաջ Մահալ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման, ով հունվարի 25-27-ը պետական այցով կլինի Հնդկաստանում, չի այցելի Ագրու, որտեղ գտնվում է Թաջ Մահալ դամբարանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողներին հայտնել է քաղաքային իշխանությունների ներկայացուցիչ Զոհաիր Բին Սագիրը: «Առավոտյան արտաքին գործերի նախարարությունը մեզ տեղեկացրել է, որ Օբաման Արգու չի այցելելու»,- ասել է նա:

ԱՄՆ նախագահը հունվարի 25-ին կլինի Հնդկաստանի մայրաքաղաքում, որտեղ հանդիպում կունենա երկրի վարչապետ Նարենդրո Մոդիի հետ: Այցի ընթացքում նախատեսված են նաև երկու երկրների գործարարների հանդիպումներ, հանդիպում Հնդկաստանի նախագահ Պրանաբ Մուկերջիի և այլ քաղաքական գործիչների հետ:

ԱՄՆ նախագահի` Արգու կատարելիք այցը չեղյալ հայտարարելու պատճառները հայտնի չեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]