Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այց Կրակով չի նախատեսվում

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այց Կրակով չի նախատեսվում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի այց Կրակով չի նախատեսվում: Ինչպես տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, Լեհաստան կմեկնի ՀՀ ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լեհաստանում հունվարի 27-ին կնշվի Կրակովից 60 կմ հեռավորության վրա գտնվող Աուշվիցի համակենտրոնացման ճամբարի ազատագրման 70 ամյակը: Երկրորդ աշխարհամարտի տարիներին Աուշվիցի համակենտրոնացման ճամբարում զոհվել է շուրջ 1 միլիոն 100 հազար մարդ, որոնց 90 տոկոսը` հրեաներ: 1945 թվականի հունվարի 27-ին ճամբարը ազատագրել է խորհրդային բանակը: Ճամբարի ազատագրման օրը ՄԱԿ-ի կողմից սահմանվել է որպես Հոլոքոստի զոհերի հիշատակի միջոցագային օր:

Ադրբեջանի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր այն մասին, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը և ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահները հունվարի 27-ին կհանդիպեն Լեհաստանի Կրակով քաղաքում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]