1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Քաղաքագետը «Թուրքը՝ ով փրկեց իմ տատիկին» թեզի առաջադրումը համարում է ցուցադրական նախաձեռնություն

Քաղաքագետը  «Թուրքը՝ ով փրկեց իմ տատիկին» թեզի առաջադրումը համարում է 
ցուցադրական նախաձեռնություն

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թուրքը՝ ով փրկեց իմ տատիկին» թեզի առաջադրումը ցուցադրական նախաձեռնություն է, որն ամբողջությամբ հաշվարկված է որպես շոու, և չի ունեցել մասնագիտական մոտեցում: Նմանատիպ կարծիք  հունվարի 23-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում արտահայտեց «Մոդուս Վիվենդի»  վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

«Ցանկացած երևույթ գնահատելու համար պետք չէ այն մեկուսացված դիտարկել, այլ պետք է դիտարկել դրա դրդապատճառները: Օրինակ՝ այդ փրկված կանանց մեծ մասին դարձել են սեքսուալ ստրուկ: 12-13 տարեկան աղջկան 40-անց տարեկան մարդը տարել է որպես իր կին: Կամ, եթե երեխան տղա է եղել, նրա տարել են որպես աշխատուժ, այնուհետև թուրքացրել կամ քրդացրել են: Այդ երեխաները որպես հայ չեն մեծացել, իսկ Ցեղասպանության մասին կոնվենցիան հստակորեն ասում է, որ մեկ էթնիկ կամ կրոնական խմբի երեխաների փոխանցումը այլ խմբին արդեն ցեղասպանություն է: Դա ցեղասպանության դրսևորումներից մեկն է», - ասաց Արա Պապյանը:

Քաղաքագետի խոսքով՝ երբ ամերիկացիները «Մեկ ոսկի, մեկ կյանք» ծրագրի շրջանակներում ստրկությունից գնում էին հայերի, քրդերն ու թուրքերը ավելի հետաքրքրվեցին հայերին գողանալու հարցում` որոշակի ժամանակ շահագործելով և ամերիկացիներին վաճառելով: «Հետևաբար եղել են բացառիկ և քիչ դեպքեր, երբ իսկապես թուրթերը փրկել են հայերի: Շատ են եղել դեպքեր, երբ ծնողները օրը երեսուն ոսկի են վճարել, որպեսզի երեխային թուրքերը կամ քրդերն իրենց մոտ պահեն, մինչև իրենք վերադառնան երեխայի հետևից: Այդպիսով նրանք ուղղակի ծառայություն են մատուցել և օգտվել դիմացինի անպաշտպան վիճակից», - նկատեց Արա Պապյանը:

Իսլամի օրենքներով` այլադավան կանանց և երեխաներին թույլ է տրվում պահել մուսուլմանների մոտ, սակայն շատ հայ տղամարդիկ ցեղասպանության օրերին ևս մուսուլմանացան՝ փրկվելու նպատակով: Ազգերի լիգայի տվյալների համաձայն` 20-ական թվականներին 250 հազար հայ իսլամ է ընդունել, որոնց կեսը ամերիկացիների շնորհիվ հետ են վերադարձվել, իսկ երկրորդ կեսը արդեն մերվել էին, կամ արդեն երկու-երեք երեխա ունեին քրդից կամ թուրքից և չէին կարող թողնել իրենց երեխաներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]