Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը և «Գլոբալ դեզառոլոս և ինժեներիա» ընկերությունը հուշագիր են կնքել

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը և  «Գլոբալ դեզառոլոս և ինժեներիա» 
ընկերությունը հուշագիր են կնքել

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը և իսպանական «Գլոբալ դեզառոլոս և ինժեներիա» բաժնետիրական ընկերության փոխնախագահ Անտոնիո Լուկեն հունվարի 23-ին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, փաստաթղթով կողմերը վերահաստատել են երկկողմ համագործակցություն ծավալելու պատրաստակամությունը և նախանշել գյուղատնտեսության ոլորտում իրականացվելիք համատեղ ծրագրերի հիմնական ուղղությունները: 

«Մեզ համար չափազանց կարևոր է այս համագործակցությունը` հատկապես նկատի ունենալով գյուղատնտեսության ոլորտում իսպանական հարուստ փորձը», - նշել է նախարար Սերգո Կարապետյանը:

«Գլոբալ դեզառոլոս և ինժեներիա» ընկերության փոխնախագահն իր հերթին ընդգծել է, որ ագրարային ոլորտում երկու երկրների միջև առկա են փոխգործակցության լայն հնարավորություններ ու համագործակցության մեծ ներուժ, և ընկերությունն իրապես շահագրգռված է Հայաստանում ակտիվ գործունեություն ծավալելու և գյուղատնտեսության ոլորտում ներդրումային ծրագրեր իրականացնելու գործում: Անտոնիո Լուկեն տեղեկացրել է, որ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում ընկերությունը նախատեսում է իրականացնել ծրագրեր ագրոբիզնեսի կազմակերպման, հակակարկտային և ոռոգման համակարգերի կատարելագործման, ինչպես նաև ջերմոցային տնտեսությունների զարգացման ուղղությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]