1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Եմենի խորհրդարանը չի ընդունել նախագահի հրաժարականը

Եմենի խորհրդարանը չի ընդունել նախագահի հրաժարականը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եմենի խորհրդարանը չի ընդունել Նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր Հադիի և վարչապետ Խալիդ Մահֆուզ Բահահի հրաժարականը: Պատգամավորները նման որոշում էին ընդունել շիա ապստամբների՝ հոուշիների հետ համաձայնության գալուց մեկ օր հետո: Նախագահը հրաժարականը ներկայացրել է խորհրդարանի նախագահ Յահյա Ալի առ Ռային:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, մինչ այդ կառավարությունը հրաժարական էր ներկայացրել Նախագահին՝ պատճառաբանեով, որ չի ցանկանում ներգրավվել ոչ կառուցողական քաղաքական խաղում:

Եմենի լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ շիա ապստամբները ողջունել են Նախագահի քայլը՝ նշելով, որ երկիրն անվտանգության, կայունության և բարգավաճման ուղու վրա է:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Եմենի Նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադին և շիա ապստամբները համաձայնության են եկել, համաձայն որի՝ պետք է փոփոխություններ կատարվեն Սահմանադրության մեջ, և շիաները պետք է պաշտոններ զբաղեցնեն պետական կառույցներում:

Եմենի անվտանգության աղբյուրների տեղեկացմամբ` երկու օր տևած բախումների հետևանքով զոհվել էր 35 և վիրավորվել 94 մարդ: Զոհերից 4-ը խաղաղ բնակիչներ են:

Օգոստոսին շիա ապստամբները երկրի տարբեր հատվածներում հանրահավաքներ էին կազմակերպել այն բանից հետո, երբ իշխանությունները հայտարարել էին բենզինի թանկացման մասին: Մեկ ամիս անց բախումներ էին սկսվել անվտանգության ուժերի և շիաների մեիջև, ինչի արդյունքում շիաներին հաջողվել էր գրավել մայրաքաղաքի մի քանի շրջաններ, այդ թվում` պետական մարմինների շենքեր:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]