Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ադրբեջանն սկսել է խոստովանել բանակում իր կորուստները` կեղծելով իրականությունը

Ադրբեջանն սկսել է խոստովանել բանակում   իր կորուստները` կեղծելով իրականությունը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն սկսել է խոստովանել վերջին օրերին սեփական բանակի դիվերսիոն սադրիչ գործողությունների արդյունքում կրած կորուստները, սակայն, ավանդաբար կեղծելով իրականությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, qafqazinfo.az լրատվական կայքը` հղում կատարելով այդ երկրի պաշտպանության նախարարությանը, հայտնել է, որ Ադրբեջանի բանակը հերթական կորուստն է կրել: Ադրբեջանի զինված ուժերի զորամասերից մեկի վրա «անզգուշաբար արձակված» գնդակից զոհվել է պայմանագրային զինծառայող, զինվոր Նիզամի Շամիլ օղլու Բաբաշովը: 26-ամյա Ն.Բաբաշովը Ֆիզուլիի շրջանի Արազ-Զարգար գյուղի բնակիչ է: Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել` հատուկ նշելով, որ միջադեպը տեղի է ունեցել «ոչ մարտական պայմաններում»:

Ադրբեջանն առաջնագծում զինադադարը խախտելու կամ զինված ուժերի կողմից իրագործած դիվերսիոն գործողություններից հետո ունեցած իր կորուստները, որպես կանոն, միջադեպերին հաջորդող օրերին ներկայացնում է որպես ոչ կանոնադրական հարաբերությունների, ինքնասպանության, անվտանգության կանոնների խախտման, անզգուշության, հիվանդության կամ ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունք:

Փաստացի, սակայն, Ադրբեջանի զինված ուժերում վերջին օրերին կորուստը շատ ավելի մեծ է, քանի որ այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահի 2014 թվականի սեպտեմբերի 24-ի հրամանով մշակվեց տեղեկատվական անվտանգության նոր հայեցակարգ, Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը չի հրապարակում մահվան ելքելով տեղեկությունները` փորձելով կոծկել դրանք, իսկ պաշտոնական հաղորդագրությունները բանակում եւ ուժային կառույցներում զոհերի եւ վիրավորների վերաբերյալ բացառվեցին:

Ադրբեջանն իր ոչ մարտական կորուստներն արդարացնելու, ճակատում իրավիճակը լարելու եւ մեղքը հայկական կողմի վրա բարդելու նպատակով, ԶԼՄ-ներով միեւնույն ժամանակ ապատեղեկատվություն է տարածում հայկական զինված ուժերի, իբր, կորուստներ տալով հետ քաշվելու մասին:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր տեղեկացրել էր, որ նախաձեռնած արկածախնդրության հետեւանքով Ադրբեջանի ԶՈւ-ն լուրջ կորուստներ ունի: Նրա խոսքով` հունվարի 23-ին միայն ցերեկային ժամերին Քարվաճառի հատվածում ադրբեջանական զինուժը կորցրել է 3 զինծառայող, դիպուկահար խմբի հրամանատարն էլ զոհվել է Արցախի հարավում` հայուհու դիպուկ գնդակից:

Հայ-ադրբեջանական սահմանին շուրջ մեկ ամիս է` լարված իրավիճակ է: Ադրբեջանական զինուժը տարբեր ուղղություններով դիվերսիաներ է իրականացնում: Շատացել են Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]