Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Դինքի գործով ձերբակալված ոստիկանը մեղադրել է իր պետերին

Դինքի գործով ձերբակալված   ոստիկանը մեղադրել է իր պետերին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հրանտ Դինքի սպանության գործով ձերբակալված ոստիկան Մուհեթին Զենիթը հարցաքննության ժամանակ մեղադրել է իր վերադաս պաշտոնյաներին այն բանում, որ վերջիններս իրեն դրդել են հեռախոսազրույց ունենալ սպանության կազմակերպիչների հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական DemokratHaber կայքը, ցուցմունքում Զենիթն ասել է, որ իր հրամատարներն այդ գործում իրեն որպես «խայծ» են օգտագործել: Նա ասել է, որ հանցագործներից մեկի` Տրապիզոնի ոսոտիկանության հետախուզուկան վարչության գործակալ Էրհան Թունջելի հետ սպանության օրն զրուցել իրեն դրդել է վերջերս ձերբակալված Ջիզրեի ոստիկանապետ Էրջան Դեմիրը, ով հանցագործության ժամանակաշրջանում զբաղեցրել է Տրապիզոնի ոստիկանութւյան հետախուզական բաժնի պետի պաշտոնը:

«Նրանք ինձ որպես խայծ օգտագործեցին: Նախ հեռախոսազրույց կազմակերպեցին, հետո այդ զրույցի ձայնագրությունը հանձնեցին մամուլին, եւ ինձ որպես մեղավոր ներկայացրին: Իսկ իրական մեղավորներն այդ ճանապարհով քողարկվեցին»,- ասել է Զենիթը:

Թուրք ոստիկանը նշել է, որ Դինքի սպանությունից անմիջապես հետո իր հրամանատարներ` Տրապիզոնի ոստիկանության եւ հետախուզության նախկին պաշտոնյաներ Էրջան Դեմիրը, Էնգին Դինչը եւ Ֆարուք Սարըն իրեն ստիպել են զանգահարել Թունջելին եւ հայտնել նրան, որ տեղյակ է եղել սպանության ծրագրի մասին:

Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին` խմբագրության առջեւ նրա վրա կատարված զինված հարձակման արդյունքում:

2012 թվականի հունվարի 17-ին դատարանի որոշմամբ` Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը` 22 տարվա ազատազրկման:

2014 թվականի հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանը որոշում է կայացրել Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը սկսել զրոյից: Այս անգամ բոլոր ամբաստանյալներին կառաջադրվի «հանցավոր խմբավորման  ստեղծման եւ կառավարման կամ դրանում մասնակցություն ունենալու» մեղադրանք: Բացի այդ, Դինքի սպանության ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցրած 9 անձանց, այդ թվում` Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթին Ջերահի նկատմամբ դատական գործեր հարուցելու կապակցությամբ որոշումներ են ընդունվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am