1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մասիսի տարածաշրջանի նորակոչիկները մեկնեցին բանակ

Մասիսի տարածաշրջանի նորակոչիկները մեկնեցին բանակ

ԱՐՏԱՇԱՏ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Մասիսի զինկոմիսարիատը հունվարի 23-ի վաղ առավոտյան հայոց բանակ ճանապարհեց տարածաշրջանի նորակոչիկներին: Մարզի ղեկավար Ռուբիկ Աբրահամյանի եւ Մասիսի զինկոմ գնդապետ Գնել Մանուկյանի գլխավորությամբ ներկաները` զորակոչիկները, նրանց ծնողներն ու հարազատները, ԵԿՄ անդամները ծաղիկներ դրեցին զինկոմիսարիատի դիմաց կառուցված հուշակոթողին` Արցախյան նահատակների հիշատակը վառ պահելու խոնարհումով:

Այսօր նորակոչիկներին բանակ ճանապարհելու արարողությունն առավել տոնական էր կազմակերպված. հնչեցին հայրենասիրական, ֆիդայական երգեր, ելույթ ունեցան պարի համույթները:

Մարզի ղեկավարը շնորհավորեց նորակոչիկներին, հորդորեց ցանկացած իրավիճակում լինել միասնական, փոխզիջող, ինչը նրանց կդարձնի ավելի ճկուն եւ խիզախ: Դիմելով նրանց ծնողներին ու հարազատներին, ինչպես նախորդ զորակոչի ժամանակ, ընդգծեց, որ ինքը մշտապես նրանց զավակների եւ իրենց կողքին է` պատրաստ միջնորդելու ցանկացած հարցի լուծմանը:

Նորակոչիկներին նվիրեցին ազատամարտիկ Սերժ Առաքելյանի` «Հրեղեն ոգու կանչը» գիրքը, որը պատմում է ազատամարտում պայքարի, մարտիկների գործած հերոսությունների եւ սխրագործությունների մասին: 

Մարզպետի կողմից Նահապետյանների, Գրիգորյանների, Բոզոյանների ընտանիքներին հանձնվեցին շնորհակալագրեր բանակում իրենց որդիների աչքի ընկնելու կապակցությամբ:

 Լիլիթ Մաճկալյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]