Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Տավուշի ուղղությամբ դիվերսիոն փորձերի հետմղման ժամանակ հայկական կողմը երկու զոհ է տվել

Տավուշի ուղղությամբ դիվերսիոն փորձերի հետմղման ժամանակ հայկական կողմը 
երկու զոհ է տվել

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ադրբեջանական սահմանին լարված իրավիճակը պահպանվում է, եւ հունվարի 22 լույս 23-ի գիշերը հակառակորդը 300 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովյհաննիսյանը տեղեկացնում է, որ հակառակորդ կողմից կրակոցների հետեւանքով հայկական կողմն ունի երկու զոհ եւ վիրավորներ: Զոհվել են լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը և շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյանը:

«Հակառակարոդը շարունակում է սահմանային իրավիճակի ապակայունացնող գործողությունները, ՀՀ և ԼՂՀ ողջ սահմանի տարբեր հատվածներում շարունակում է դիվերսիաների և հարձակումների մարտավարությունը: Ադրբեջանական զինված ուժերը, հաշվի չնստելով իրենց մեծաթիվ կորուստների հետ, որոնք ուղղակի կոպտորեն թաքցնում են, շարունակում են մարտավարապես անիմաստ դիվերսիաներ իրականացնել: Գիշերվա ընթացքում խախտումների ընդհանուր թիվը անցնում է 300-ը: Այսօր առավոտյան ժամը 9:00-ի սահմաններում ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակում են իրականցրել նաև Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ: Հայկական բանակի համապատասխան ստորաբաժանումների կողմից ժամանակին հայտնաբերվելով` մարտ է սկսվել, որը տևել է շուրջ կես ժամ: Հակառակորդը, կորուստներ կրելով և մարտական խնդիրը չկատարելով, հետ է շպրտվել, սակայն, ցավոք, հայկական կողմը ունի երկու զոհ և վիրավորներ:

ՀՀ ՊՆ-ը կիսում է մեր շարքերից հեռացած զինծառայողների կորստյան ծանր վիշտը և իր զորակցություն է հայտնում նրանց ընտանիքներին ու հարազատներին: Լարվածության ողջ պատասխանատվությունը ու հետևանքները մնում են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության խղճին»,- նշում է Արծրուն Հովհաննիսյանը:

Հայ-ադրբեջանական սահմանին շուրջ մեկ ամիս է լարված իրավիճակ է: Ադրբեջանական զինուժը տարբեր ուղղություններով դիվերսիաներ է իրականացնում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]