Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ադրբեջանցի դիվերսանտները պետք է կրեն պատիժ օրենքի ողջ խստությամբ

Ադրբեջանցի դիվերսանտները պետք է կրեն պատիժ օրենքի ողջ խստությամբ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևը ԼՂՀ տարածքում կատարել են դիվերսիոն ահաբեկչական գործողություն, որի զոհ են դարձել անմեղ քաղաքացիներ, հետեւաբար, այդ մարդիկ դատարանի որոշմամբ պետք է կրեն արժանի պատիժ: Տեսակետը ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանինն է: «Նրանց հանդեպ դատավարություն է կատարվել, եւ  դա համարում ենք Արցախի զորության դրսեւորում, քանի որ, ի տարբերություն Ադրբեջանի, հաշվեհարդար չենք տեսնում: Բաց ու թափանցիկ դատավարության արդյունքում մեղքը պարզվել է, եւ Ասկերովն ու Գուլիեւը պետք է կրեն իրենց պատիժը օրենքի ողջ խստությամբ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Բաբայանը` բացառելով ադրբեջանցի դիվերսանտների առնչությամբ որեւէ քննարկման անցկացումը:

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունվարի 21-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Ռուաստանի Դաշնությունը հայկական կողմի հետ կքննարկի 2014 թվականի ամռանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի կողմից ձերբակալված դիվերսանտ Դիլհամ Ասկերովի հարցը: Սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանը փորձում է ադրբեջանցի դիվերսանտներին ներկայացնել որպես ռուսաստանցիներ` փորձելով այդ կերպ լուծում գտնել հանցագործներին հետ վերադարձնելու հարցում: Մինչդեռ, դեռեւս  հուլիսին, երբ ադրբեջանական կողմը նոր էր տարածում այդ թեզը, Ադրբեջանում ՌԴ դեսպան Վլադիմիր Դորոխինը հայտարարել է, որ Քարվաճառում ձերբակալվածների մեջ ՌԴ քաղաքացիներ չկան: Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Բահար Մուրադովին հղած նամակում դեսպանը հայտնել է. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ Քառվաճառում տեղի ունեցած միջադեպի ժամանակ ձերբակալվածների մեջ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ չկան», - գրել է Դորոխինը:

Քարվաճառում հուլիսի 14-ի ժամը 13:00-ի դրությամբ, ավարտվել է ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ: Արդյունքում խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել են հայկական ուժերի կողմից: ՀՀ ՊՆ-ն հայտարարել է, որ պատրաստ է միջազգային կառույցներին տրամադրել Քարվաճառում ադրբեջանական դիվերսիոն փորձի ապացույցները: ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը: Խմբի չեզոքացման ժամանակ հայ զինծառայողները ոչնչացրել են մեկ դիվերսանտի: Փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա`1972 թվականին ծնված մայոր Սարգիս Աբրահամյանը, վիրավորվել է 1977 թվականին ծնված Կարինե Դավթյանը: ԼՂՀ  դատախազությունը մեղադրանքներ է առաջադրել հուլիսի 14-ին Քարվաճառ ներթափանցած ադրբեջանական հետախուզադիվերսիոն խմբի ձերբակալված անդամներին: 

Դիլհամ Ասկերովը դատապարտվել է ցմահ, իսկ Շահբազ Գուլիևը՝ 22 տարվա ազատազրկման՝ լրտեսության, առանց պատշաճ  թույլտվության Լեռնային Ղարաբաղի պետական սահմանը հատելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, մարդուն բացահայտ առևանգելու և սպանության համար։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]