Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Նոր գիրք»-23. Հրատարակչությունները թարգմանական նոր գործեր են լույս ընծայել

«Նոր գիրք»-23. Հրատարակչությունները թարգմանական նոր գործեր են լույս 
ընծայել

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ձեզ ներկայացնել «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ձեր դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գեղարվեստական գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի վերաբերյալ, ծանոթանալ դասական երկերին և արդի գրականության զարգացման միտումներին: Մեր ցանկերից ընտրեք այն գրքերը, որոնք ձեզ դուր են գալիս և սկսեք ընթերցել:

Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է երկու ուշագրավ թարգմանություն: Հատուկ նախագծի երեք խորագրերում` «Հայ դասական գրականություն»,  «Ժամանակակից գրականություն», «Մանկապատանեկան գրականություն», հրատարակչություններն այս տարի լույս ընծայած գիրք դեռ չունեն:  

ՊԱՈՒԼՈՒ ԿՈԵԼՅՈՒ «ԱՔՐԱՅՈՒՄ ԳՏՆՎԱԾ ՁԵՌԱԳԻՐԸ»

«Աքրայում գտնված ձեռագիրը» Պաուլու Կոելյուի՝ արդեն ճանաչելի գրողական ձեռագրի ու ոճամտածողության հերթական ուշագրավ դրսևորումն է, որտեղ հեղինակը կրկին շեշտը դնում է հավերժական արժեքների քարոզման ու գեղեցիկ մեկնաբանության վրա՝ մարդու մեջ դրանք պահպանված տեսնելու ցանկությամբ: Պորտուգալերենից թարգմանել է՝ Աննա Մարությանը: Գիրքը հրատարակել է «Անտարես»-ը:

Բանաստեղծությունների ժողովածու

ԷԶՐԱ ՓԱՈՒՆԴ «ՏԵՍԱՆՈՂ ԱՉՔԸ»


Ժողովածուն ծաղկաքաղ է Փաունդի վաղ շրջանի ստեղծագործությունից: Անգլերենից թարգմանել է Սամվել Մկրտչյանը: Գիրքը հրատարակել է «Անտարես»-ը:

Ռոզա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]