Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Պատգամավորը համարում է, որ Փարիզի ահաբեկչությունը քաղաքական նկատառումներով հաշվարկված ծրագիր էր

Պատգամավորը համարում է, որ Փարիզի ահաբեկչությունը քաղաքական 
նկատառումներով հաշվարկված ծրագիր էր

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունը «Իսլամական պետության» մեսիջն էր ամբողջ աշխարհին, որ ինքը ոչ միայն Մերձավոր Արևելքում է, այլ նաև Եվրոպայում, և խմբավորումը նման մեթոդներով փորձելու է լուծել իրենց խնդիրները:

Հունվարի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը: «Ֆրանսիան այն երկիրն է, որտեղ ցանկացած մարդ կարող է պայքարել իր իրավունքների համար և հասնել արդարության: Սակայն այս դեպքում տվյալ գործողությունն իրականացրած անձինք իրենց իրավունքների համար չէին պայքարում, այլ փորձեցին ցույց տալ ամբողջ աշխարհին, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն արդեն Եվրոպայում է և իր խնդիրները լուծելու է հենց նման մեթոդներով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց պատգամավորը:

Անդրադառնալով հունվարի 11-ին Փարիզում տեղի ունեցած միասնության  երթին՝ նվիրված Ֆրանսիայի մայրաքաղաքում հունվարի 7-9-ը իրականացված ահաբեկչությունների զոհերի հիշատակին, որին մասնակցել են շուրջ 50 երկրների ղեկավարներ՝ Թևան Պողոսյանն ընդգծեց, որ քաղաքակիրթ աշխարհն այդ երթով ցույց տվեց, որ դեմ է մարդասպանություններին և ահաբեկչություններին: Նա ընդգծեց, որ նման դեպքերից պետք է անել հետևություններ, հարգել մյուսների հավատը և իրավունքները՝ միևնույն ժամանակ պայքարելով սեփական իրավունքների համար, իսկ այդ պայքարի ճանապարհին բոլորը պետք է հայտնաբերեն չարը և առաջին հերթին պայքարեն դրա դեմ:

Պատգամավորը չհամաձայնեց այն մտքի հետ, թե այս ահաբեկչությունը Եվրոպայի վատ միգրացիոն քաղաքականության հետևանքն է: Նա ընդգծեց, որ այստեղ խնդիրը ոչ թե միգրացիոն քաղաքականությունն է, այլ մարդկանց ընկալումները: Նրա խոսքով՝ սա քաղաքական նկատառումներով հաշվարկված ծրագիր էր, որը դեռ պետք է հասկանալ, թե ուր է տանելու:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն էլ հակադարձեց տեսակետին, թե Փարիզի ահաբեկչությունը տեղի է ունեցել կրոնական հողի վրա: Նա նկատեց, որ հունվարի 11-ին կայացած սգո երթին իսլամական աշխարհը ցույց է տվել, որ գտնվում է քաղաքակրթական այն ճամբարում, որտեղ դատապարտելի են նման երևույթները:

Նա կարծիք հայտնեց, որ այսքանից հետո ոչ միայն Ֆրանսիայում, այլև ամբողջ Եվրոպայում և աշխարհում կխստացվեն հակաահաբեկչական միջոցառումները՝ նման դեպքերը բացառելու համար: «Ես կարծում եմ, որ Եվրոպան նոր պայքար կսկսի մարդկային արժեքների, իրավունքների հաստատման համար, որովհետև կարող եմ ասել, որ վերջին տարիներին այդ պայքարը մի փոքր «նստել էր» և ավելի շատ բյուրոկրատական բնույթ էր կրում»,- ասաց Սեդրակյանը:

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում Charlie Hebdo խմբագրության վրա ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել է 12 մարդ՝ 10 լրագրողորոնց թվումամսագրի գլխավոր խմբագիր Ստեֆան Շարբոնիեն։ Ահաբեկչական հարձակումը մասնագետները կապում են ամսագրում զետեղված սուր ծաղրանկարների հետ։ Ահաբեկչական գործողությունն իրականացրած Կուաշի եղբայրները Ֆրանսիայի ոստիկանության իրականացրած գործողության արդյունքում սպանվել են: Հունվարի 11-ին Փարիզում տեղի է ունեցել  ահաբեկչության և անհանդուրժողականության դեմ պայքարում միջազգային հանրության միասնությունը խորհրդանշող երթ, որին մասնակցել են շուրջ հինգ տասնյակ պետությունների, կառավարությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, արտգործնախարարներ։ Երթին մասնակց ել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]