1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Google ընկերության Gmail ծառայությունը Չինաստանում արգելափակվել է

 Google ընկերության Gmail ծառայությունը Չինաստանում արգելափակվել է

ՏՈԿԻՈ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանում գործող խոսքի ազատության պաշտպանությամբ զբաղվող խմբի տարածած հաղորդագրության համաձայն` Չինաստանում Gmail-ի մեծ քանակությամբ հասցեներ արգելափակվել են հանգստյան օրերին։ Օգտատերերի խոսքերով՝ ծառայությունը հասանելի չի եղել նաև երկուշաբթի օրը, հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով The Guardian-ը:

Gmail-ի խափանումը կարող է դժվարացնել էլեկտրոնային հաղորդակցությունը Չինաստանում գործող ընկերությունների համար, որոնք օգտագործում են Google-ի Gmail-ն իրենց կորպորատիվ նամակների համակարգի համար:

Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Հուա Չունին նշել է, որ նա տեղյակ չէ Gmail-ի արգելափակման մասին՝ հավելելով, որ կառավարությունն աշխատում է օտարերկրացի ներդրողների համար լավ բիզնես միջավայր ստեղծելու ուղղությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]