Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Շիրակի մարզի համայնքներն ամփոփել են 2014 թվականը

Շիրակի մարզի համայնքներն ամփոփել են 2014 թվականը

ԳՅՈՒՄՐԻ,  26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի համայնքներն ամփոփեցին 2014 թվականը: Դեկտեմբերի 26-ին Գյումրու «Օյունջյան» դպրոց-վարժարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Շիրակի մարզի խորհրդի 2014 թվականի վերջին նիստը: Բացի համայքների ղեկավարներից,  նիստին մասնակցում էին ուժային կառույցների ղեկավարներ, մարզի հանրակրթական դպրոցների տնօրեններ, առողջապահական կազմակերպությունների ղեկավարներ« մարզում գործող ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Մարզխորհրդի նիստի առաջին օրակարգային հարցն առնչվում էր մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների կատարմանը: ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լիպարիտ  Մարտիրոսյանը նշեց, որ 2014թ. դեկտեմբերի 25-ի դրությամբ` ՀՀ Շիրակի մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտները կատարվել են 95.6%-ով« նախատեսված 1 մլրդ 828 մլն 130.9 հազ դրամ սեփական եկամուտներից հավաքագրվել է 1 մլրդ 746 մլն 959.2 հազ. դրամ: Մարզի նախկին վարչական տարածաշրջաններից 2014թ. սեփական եկամուտների հավաքագրման ամենացածր ցուցանիշը գրանցել է Ամասիայի տարածաշրջանը` 80.6 %:  Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մարզում գրանցվել էր 92.2%« կամ 2013 թվականի համեմատ սեփական եկամուտների նվազումը տոկոսային առումով կազմել է 11.6%: Մարզի թվով 25 համայնքներ նախատեսվածի համեմատ 100% և ավելի բարձր ցուցանիշ են ապահովվել սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ:  Մարզի քաղաքային համայնքները 2014թ. սեփական եկամուտները կատարել են` Գյումրի քաղաքը` 101.8%« իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել էր 99.5 %« կամ 2.3%-ի աճ« Արթիկ քաղաքը` 101.1%« իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել էր 93.6%« կամ 7.5%-ի աճ« Մարալիկ քաղաքը` 101.8%« իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել էր 99.6%« կամ 2.2%-ի աճ: Մարզի թվով 84 համայնքներ չեն ապահովել 2014թ. սեփական եկամուտների կատարման մարզի միջին ցուցանիշը` 95.6%-ը« իսկ թվով 5 համայնքներ չեն ապահովել սեփական եկամուտների կատարման նույնիսկ 50 %-ի ցուցանիշը. այդ համայնքներն են` Սալուտ` 19.6%« Սարակապ 28.5%« Հողմիկ` 35.9%« Փոքր Սեպասար` 49.0%« Հովունի` 48.9%:

Մարզի համայնքների կողմից բյուջեների եկամուտների հիմնական ցուցանիշ համարվող հողի հարկի հավաքագրման մակարդակը 2014թ. դեկտեմբերի 25-ի դրությամբ կազմել է 88.1%« կամ նախատեսվածից պակաս է հավաքագրվել  46 մլն 13.8 հազ. դրամ: Փաստացի հավաքագրվածի նվազման ցուցանիշը 2013թ. համեմատ կազմել է 8.4%« իսկ գումարային նվազումը կազմում է 31 մլն 20.0 հազ. դրամ: «Մարզպետարանը հարկերի հավաքագրման աշխատանքները արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ ձեռնարկել է բոլոր հնարավոր միջոցները« որպեսզի համակողմանի աջակցություն ցուցաբերի համայնքների ղեկավարներին` սեփական եկամուտների հավաքագրման գործում: Սակայն, առանձին համայնքներում չի ապահովվում եկամուտների հավաքագրման բարձր մակարդակ»,- նշեց Լիպարիտ Մարտիրոսյանը:

Մարզխորհրդի տարեվերջյան նիստի ժամանակ  համայնքների ղեկավարներին ներկայացվեց նաև քաղաքացիների զինվորական հաշվառման« ամառային զորակոչի կատարման և ձմեռային զորակոչի նախապատրաստության աշխատանքները: ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչության ՀԳՄՏՍԳՀ բաժնի պետ` Արամ  Անտոնյանը տեղեկացրեց, որ  2015 թվականի հունվարի 8-ից մեկնարկում է ձմեռային զորակոչը: Այն պատշաճ մակարդակով անցկացնելու և զորակոչային առաջադրանքները կատարելու ուղղությամբ տարվել են անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ« սակայն, հաշվի առնելով« որ ձմեռային զորակոչը անցկացվելու է սեղմ ժամկետներում« մարզի համայնքների ղեկավարներին առաջարկվել է համապատասխան աջակցություն ցուցաբերել տարածքային զինվորական կոմիսարիատներին, զորակոչից խուսափողների և նրանց հարազատների շրջանում տանել անհրաժեշտ բացատրական աշխատանքներ:

Շիրակի մարզպետի ամփոփիչ ելույթը«  որը հիմնականում ուղղված էր անցնող տարվա ընթացքում գրանցված ձեռքբերումներին« բացթողումներին« տեղի ունեցած մի քանի աննախադեպ կարկտահարություններին« որոնք լուրջ վնաս են պատճառել գյուղացիներին և գյուղատնտեսությանը« անդրադարձավ սպորտի ոլորտում ձեռք բերված նույնպես աննախադեպ հաջողություններին: Շիրակի մարզպետը դրական գնատաեց ոլորտների պատասխանատուների 2014 թվականին կատարած աշխատանքները` կրկին անգամ նշելով« որ կարելի էր հասնել ավելի բարձր ցուցանիշների« որոնք, ցավոք, չեն գրանցվել« ուստի, շնորհավորելով բոլորին գալիք տոների կապակցությամբ« մաղթելով բոլորին քաջառողջություն` հորդորեց հետամուտ լինել 2014-ին թույլ տված վրիպումների շտկմանը` 2015-ին ավելի լավ աշխատելու և նորանոր հաջողություններ գրանցելու համար:

 Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]