Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Վաշինգտոնը խիստ է արձագանքել Բաքվում «Ազատություն» ռադիոկայանի փակմանը

Վաշինգտոնը խիստ է արձագանքել 
   Բաքվում «Ազատություն» ռադիոկայանի փակմանը

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ղեկավար Նենադ Փեյջը խստորեն դատապարտել է Բաքվում ռադիոկայանի վրա կատարված հարձակումը: Նա Ադրբեջանի իշխանությանը մեղադրել է ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունից վրեժ լուծելու մեջ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ազադլըգ» թերթը:

Ըստ թերթի` Փեյջը հայտարարել է, որ «Ազատության» Բաքվի գրասենյակի վրա այսօր կատարված հարձակումը նշանակում է, որ Ադրբեջանը խախտում է իր ստանձնած բոլոր միջազգային պարտավորությունները:

«Երկրի ղեկավարության հրամանով իրագործված այդ քայլը «Ազատություն» ռադիոկայանը լռեցնելուն ուղղված ավազակության բաղկացուցիչ մասն է, անկախ լրագրության համար ռադիոյից վրեժ լուծելու ձեռնարկում: Ադրբեջանի վարչակարգը բազմիցս աշխատել է լռեցնել մեզ: Սակայն, ադրբեջանական ժողովրդի ազատ տեղեկատվություն ստանալն ապահովելու համար ստեղծված «Ազադլըգ» ռադիոկայանը երբեք չի դադարեցրել իր աշխատանքը, չի դադարեցնելու նաեւ այսուհետեւ, եւ ապահովելու է ադրբեջանական ժողովրդի ելքը դեպի ազատ տեղեկատվություն, շարունակելու է աշխատել լսարանի պահանջով լուրերի տարածման համար», - ասել է Նենադ Փեյջը:

Ադրբեջանի գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների գծով հետաքննչական վարչության մի խումբ աշխատակիցներ այսօր ժամը 10:30-ին ներխուժել են «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության գրասենյակ եւ խուզարկություն սկսել անցկացնել:

Գրասենյակում անջատվել են հեռախոսները, համակարգիչները եւ ինտերնետը: Աշխատակիցներին թույլ չեն տվել մոտենալ իրենց համակարգիչներին: Դատախազության աշխատակիցները բռնագրավել են գրասենյակի համակարգիչները, բոլոր փաստաթղթերը եւ գույքը:

Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սուլթանովը հաստատել է տեղեկությունը: Նա ասել է, որ խուզարկությունը կատարվում է Գլխավոր դատախազության Քննչական վարչության կողմից` հետաքննվող քրեական գործի շրջանակում: Սակայն, Սուլթանովը չի հստակեցրել, թե ինչ քրեական գործի մասին է խոսքը:

Ենթադրվում է, որ խոսքը տասնյակ հասարակական կազմակերպություններին առնչվող գործի մասին է, որոնք մեղադրվում են օտարեկրյա դրամաշնորհների նախագծերի իրացման ընթացքում «խարդախության, հարկերի վճարումից խուսափելու» մեջ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]