1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գյումրու քաղաքապետը պարգևատրել է տարբեր ոլորտների ներկայացուցիչների

Գյումրու քաղաքապետը պարգևատրել է տարբեր ոլորտների ներկայացուցիչների

ԳՅՈՒՄՐԻ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամանորի նախաշեմին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հանդիպեց մի շարք ոլորտների գյումրեցի ներկայացուցիչների հետ: Շնորհավորելով ներկաներին՝ քաղաքապետը հակիրճ ներկայացրեց այս տարվա ձեռքբերումները՝ միաժամանակ բարձր գնահատելով ոլորտի ներկայացուցիչների  ներդրումը:  Ամփոփելով անցնող տարին՝  Սամվել Բալասանյանը  շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության և 2014 թվականին կատարված մեծածավալ  աշխատանքների համար:

Հանդիպման ընթացքում տարբեր« այդ թվում՝  սպորտի« մշակույթի« ոստիկանության«  առողջապահության« ծառայությունների մատուցման« գիտության« կրթության և  այլ ոլորտներում առավել նշանակալի ներդրում ունեցած  գործիչների քաղաքապետը հանձնել է  պատվոգրեր և հուշամեդալներ:  Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ուշադրության և բարձր գնահատանքի համար« պարգևատրվածները նշեցին« որ  այսպիսով իրենք ավելի են պարտավորվում ակտիվ  և  ջանասեր աշխատանքով նպաստել սիրելի քաղաքի զարգացմանը և բարգավաճմանը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]