Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանում կան ֆինանսական կայունությունը պահպանելու բոլոր հնարավորությունները.Սերժ Սարգսյան

Հայաստանում կան ֆինանսական կայունությունը պահպանելու բոլոր 
հնարավորությունները.Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ կենտրոնական բանկում մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը: Հանրապետության Նախագահը գալիք տոների կապակցությամբ շնորհավորել է Կենտրոնական բանկի և բանկային համակարգի բոլոր աշխատակիցներին ու նրանց ընտանիքներին, մաղթել առողջություն, հաջողություններ, երջանկություն, իսկ մեր երկրին՝ խաղաղություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահն իր շնորհավորական խոսքում անդրադարձել է նաև արժութային շուկայում վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումներին, տնտեսության վրա դրանց ազդեցությանը, այդ ընթացքում հաջողությամբ ձեռնարկված միջոցառումներին և առաջիկա ծրագրերին: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանն ունի բավականաչափ պահուստներ, կամք և ցանկություն, որպեսզի երկրում ֆինանսական անկայունություն չլինի: Հանրապետության Նախագահը կարևորել է դժվարին իրավիճակներում միասնական ուժերով առկա մարտահրավերներին դիմակայելը՝ հիշեցնելով նախորդ ճգնաժամի ժամանակ ՀՀ բանկային համակարգի արդյունավետ և հաջող գործունեությունը, այն դեպքում, երբ այդ նույն ժամանակ մի շարք այլ երկրների բանկային համակարգերում մեծ խնդիրներ առաջացան: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այսօր կան բոլոր հնարավորությունները՝ առկա խնդիրները լուծելու և ֆինանսական կայունությունը պահպանելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]