Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բակո Սահակյանը կարևորել է «Բեյզ Մեթըլս»-ի ներդրումը ԼՂՀ սոցիալ- տնտեսական առաջընթացի ապահովման մեջ

Բակո Սահակյանը կարևորել է «Բեյզ Մեթըլս»-ի ներդրումը ԼՂՀ սոցիալ-
տնտեսական առաջընթացի ապահովման մեջ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 26-ին մասնակցել է «Բեյզ Մեթըլս» ընկերության կոլեկտիվի ավանդական դարձած ամանորյա տոնական միջոցառմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից,  Նախագահը շնորհավորել է ընկերության աշխատակիցներին, կարեւորել նրանց ներդրումը երկրի սոցիալ-տնտեսական առաջընթացի ապահովման մեջ եւ հույս հայտնել, որ այսուհետ եւս Արցախի ամենախոշոր գործարաններից մեկը կշարունակի աշխատել նույն եռանդով:

Միջոցառմանը ներկա են եղել նաև  Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]