Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ամանորյա արձակուրդներին Պուտինը ամենօրյա ռեժիմով կվերահսկի իրավիճակը երկրում

Ամանորյա արձակուրդներին Պուտինը ամենօրյա ռեժիմով կվերահսկի իրավիճակը 
երկրում

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը հունվարյան արձակուրդների ընթացքում մշտական աշխատանքային ռեժիմով կվերահսկի երկրում տիրող իրավիճակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին տեղեկացրել է ՌԴ Նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Ստեղծված իրավիճակը պահանջում է մշտական ուշադրություն և ամենօրյա վերահսկողություն: Երկար արձակուրդ չի ունենա ոչ Նախագահը, ոչ էլ նախարարները»,- հայտարարել է Պեսկովը:

Հինգշաբթի Վլադիմիր Պուտինը հանդիպում է ունեցել  նախարարների կաբինետի հետ` տարին ամփոփելու և ապագայի անելիքները նախանշելու համար: Հանդիպման ընթացքում Պուտինը կառավարությանը կոչ է արել նույնիսկ հունվարյան արձակուրդների ընթացքում «ձեռքը զարկերակին պահել»: «Հիմա տոներ են, և մարդիկ հանգստի իրավունք ունեն: Սակայն կառավարության համար, ձեր գերատեսչությունների համար, իհարկե, այդպիսի երկար արձակուրդ, ամեն դեպքում, այս տարի, մենք չենք կարող թույլ տալ»,- նշել է ՌԴ Նախագահը:

ՌԴ Նախագահի նախաձեռնությունը պաշտպանել է նաև երկրի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, ով հայտարարել է, որ ամանորյա արձակուրդների ընթացքում կառավարության անդամները պետք է անցկացնեն հիմնականում աշխատանքի վայրում: «Սա չի նշանակում, որ ընդհանրապես չի կարելի հանգստանալ, սակայն հարկավոր է վերահսկել իրավիճակը»,- ասել է ՌԴ վարչապետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am