Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արմեն Ռուստամյանը տգեղ և անընդունելի է համարում ԲՀԿ-ական մի քանի պատգամավորների պահվածքը

Արմեն Ռուստամյանը տգեղ և անընդունելի է համարում ԲՀԿ-ական մի քանի 
պատգամավորների պահվածքը

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադարձել է վերջին օրերին ԲՀԿ խմբակցության մի քանի պատգամավորների կողմից պատգամավոր Արծվիկ Մինասյանին անձնական վիրավորանքներ հասցնելու հանգամանքին: Վերջին օրերին «Բարգավաճ Հայաստանը»-ը ներկայացնող մի քանի պատգամավորներ կոնկրետ ԶԼՄ-ների միջոցով թիրախ են դարձրել դաշնակցական գործիչ Արծվիկ Մինասյանին: Բանը հասել է անձնական վիրավորանքներին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը Yerkir.am-ի խնդրանքով մեկնաբանել է կատարվածը:  

«Մեզ համար անհասկանալի, անընդունելի, տգեղ երևույթ է: Հատկապես, երբ մի կուսակցության անդամներն են դրանով զբաղված, որի հետ մենք ունեցել ենք փոխադարձ հարգանքի, վստահության վրա հիմնված գործակցություն: Կարծում եմ` դեռ ունենալու ենք: Արծվիկ Մինասյանը հերթական հարցազրույցում դիտարկումներ ու գնահատականեր է հնչեցրել, որոնք մեր դիրքորոշումներն են` բազմիցս արտահայտված: Թե ինչո՞ւ են այդ տեսակետները իրենց վրա առել ու անձնական վիրավորանքներով հարձակման անցել, առնվազն զարմանալի է: Մանավանդ` ակնհայտ է հարձակման համակարգված բնույթը: Ի՞նչ է` մեր երկրում ուժեր ու անհատներ կան, որոնք անսխալակա՞ն են, որոնց չի կարելի նույնիսկ անուղղակի քննադատե՞լ: Այդպես մտածողները սխալվում են հիմնովին: Մեզ համար բանավեճի այդ ցածր մակարդակն անընդունելի է: Բայց ամեն բան սահման ունի: Հիշեցնում եմ` Արծվիկ Մինասյանը մեր խմբակցության, մեր Գերագույն մարմնի անդամ է և արտահայտում է Դաշնակցության տեսակետները: Նրան վիրավորողները անպատասխան չեն մնա: Այդուամենայնիվ, մենք մեր ընկերոջը հորդորել ենք այլևս չարձագանքել, չպատասխանել ցեխարձակումներին: Սա մեր ոճը չէ: Մենք նաև ակնկալում ենք, որ «Բարգավաճ Հայաստան»-ում կանդրադառնան իրենց պատգամավորների վարքագծին և հետևություններ կանեն: Մանավանդ` թեման տաքացնողներ, վիճակից օգտվել ցանկացողներ միշտ կգտնվեն:  Մենք համբերատար սպասելու ենք «Բարգավաճ»-ի արձագանքին»,- ասել է Ռուստամյանը: 

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն իր հարցազրույցներից մեկում հայտարարել էր, թե երկրում համակարգային փոփոխությունները մեկ անձով պայմանավորելը բոլշևիկյան դասակն մոտեցում է: Պատգամավորի հայտարարությունն արժանացել էր ԲՀԿ խմբակցության պատգամավորների բուռն արձագանքին: Մասնավորապես, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում էր կատարել` նշելով. «Խավարի մեջ խարխուլ դաշնակցական ընկեր Արծվիկը այսօր պաշտոնապես հայտ ներկայացրեց դառնալ «Դհոլ»»: ԲՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր Վահե Էնֆիաջյանն էլ հայտարարել էր.  «Ընկեր Արծվիկը փորձում է վաստակել «իշխանական կերակրատաշտի թիվ 1 կլիենտ» տիտղոսը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]