Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՈՒԵՖԱ-ի նախագահի պաշտոնին հավակնում է մեկ թեկնածու

ՈՒԵՖԱ-ի նախագահի պաշտոնին հավակնում է մեկ թեկնածու

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի ֆուտբոլային ասոցիացիաների միության` ՈՒԵՖԱ-ի նախագահի պաշտոնին առաջադրվել է մեկ թեկնածու:

Գործող նախագահ Միշել Պլատինին միակ թեկնածուն է, ով հավակնում է ՈՒԵՖԱ-ի նախագահի պաշտոնի: Պլատինին արդեն երրորդ անգամը կարող է ընտրվել այդ պաշտոնին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: ՈՒԵՖԱ-ի նախագահի ընտրությունները կկայանանա մարտին Վիեննայում անցկացվելիք վեհաժողովի ժամանակ:

Պլատինին պատվավոր Լեգեոնի շքանշանակիր է: Չորս տարի մարզել է Ֆրանսիայի հավաքականը, սակայն նշանակալի հաջողությունների չի հասել: 1992-ից հետո սկսել է զբաղվել վարչական աշխատանքով և զբաղեցրել մի շարք պաշտոններ ՖԻՖԱ-ում, Ֆրանսիայի Ֆուտբոլի Ֆեդերացիայում: 2007-ի հունվարի 26-ին ընտրվել է ՈՒԵՖԱ-ի նախագահ, 2011-ի մարտի 22-ին՝ վերընտրվել այդ պաշտոնին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]