Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ավիահարվածի հետեւանքով խաղաղ բնակիչներ են զոհվել

Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ավիահարվածի հետեւանքով  խաղաղ բնակիչներ են զոհվել

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանի արեւելքի Լոգարի նահանգում հինգ խաղաղ բնակիչ Է զոհվել, եւս վեցը՝ վիրավորվել Անվտանգության աջակցման միջազգային ուժերի (ISAF) ավիահարվածի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են տեղի իշխանությունների ներկայացուցիչները:

«ԱՄՆ-ի օդուժի թիրախը «Թալիբան» շարժման զինյալների դիրքերն Էին: Սակայն հրթիռը սխալմամբ խոցել Է բնակելի տունը: Պայթյունից զոհվել են խաղաղ քաղաքացիներ»,-ասել Է նահանգապետ Մոհամադ Ամիրին:

ISAF-ում առայժմ չեն մեկնաբանել միջադեպը:

ՄԱԿ-ի՝ Աֆղանստանի աջակցման առաքելության տվյալներով՝ ընթացիկ տարվա հունվարի 1-ից մինչեւ նոյեմբերի 30-ն ընկած ժամանակաշրջանում տարբեր միջադեպերի հետեւանքով զոհվել են 3 հազար 188 խաղաղ բնակիչներ, վերքեր Է ստացել 6 հազար 429 մարդ:

Հաջորդ շաբաթ ՆԱՏՕ-ն եւ ԱՄՆ-ը ավարտում են իրենց մարտական առաքելությունն Աֆղանստանում, որն սկսվել Է 2001 թվականին: 2015 թվականին Հյուսիսատլանտյան դաշինքը գործարկելու Է «Վճռական աջակցություն» անվանումը կրող նոր առաքելությունը: Պենտագոնի տվյալներով՝ ԱՄՆ-ը պլանավորում Է մինչեւ եկող տարվա սկիզբը Աֆղանստանում թողնել 10,8 հազար զինծառայող:

Ամերիկացի զինվորականները ծրագրում են Աֆղանստանից հեռանալ մինչեւ 2016 թվականի վերջը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]