Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պատգամավորները ծեծկռտուք են սարքել Վրաստանի խորհրդարանում

Պատգամավորները ծեծկռտուք են սարքել Վրաստանի խորհրդարանում

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի խորհրդարանի դեկտեմբերի 26-ի լիագումար նիստում ընդդիմությունից եւ խորհրդարանական մեծամասնությունից մի քանի պատգամավորներ ծեծկռտուք են սարքել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:

Պատգամավորներին իրարից բաժանել են ոչ միայն խորհրդարանական պրիստավները, այլեւ գործընկերները: Նախնական տվյալներով՝ ընդհարումն ավարտվել Է առանց վնասվածքների:

Միջադեպն սկսվել Է այն բանից հետո, երբ ընդդիմությունից պատգամավոր Կակո Բոբոխիձեն հայհոյել Է մեծամասնությունից իր գործընկերներին՝ ընդդիմության հասցեին հնչեցրած վիրավորանքների համար:

Ծեծկռտուքի ընթացքում ի քանի պատգամավորներ միմյանց դեմ օգտագործել են սեղաններից պոկած պլաստիկե բարձրախոսները: Մեծամասնությունից պատգամավորներին մեծ դժվարությամբ Է հաջողվել հետ պահել իրենց խմբակցության անդամ ձյուդոյի գծով օլիմպիական չեմպիոն Զվիադ Զվիադաուրիին, որը շատ եռանդագին փորձում Էր դատաստան տեսնել Բոբոխիձեի նկատմամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]