Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Երևանում «ՈւԱԶ»-ի և «Սուզուկի»-ի բախումից տուժածների վիճակը միջին ծանրության է

Երևանում «ՈւԱԶ»-ի և «Սուզուկի»-ի բախումից տուժածների վիճակը միջին 
ծանրության է

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 26-ին` ժամը 13.55-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի Շիրազի և Մազմանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Սուզուկի» մակնիշի 11 ՕՍ 794 և «ՈւԱԶ» մակնիշի 018 ՈՍ 06 պետհամարանիշերով ավտոմեքենաները. կան տուժածներ: Փրկարարներն «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ՝ 1983թ. ծնված Ա. Բ.-ին և ուղևոր Ե. Ք.-ին, ովքեր հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]