Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բնապահպանության նախարարը նվերներ է հանձնել Արարատի մարզի N զորամասի զինծառայողներին

Բնապահպանության նախարարը նվերներ է հանձնել Արարատի մարզի N 
զորամասի զինծառայողներին

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը դեկտեմբերի 26-ին այցելել է Արարատի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ ԶՈՒ N զորամաս՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ զինծառայողներին շնորհավորելու և տոնական նվերներ հանձնելու  համար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, hանդիսավոր զինվորական շարասյան ժամանակ ողջունելով զինծառայողներին՝ Արամայիս Գրիգորյանը կառավարության, Բնապահպանության նախարարության ողջ անձնակազմի կողմից շնորհավորել է նրանց Ամանորը և Սուրբ Ծնունդը, մաղթել խաղաղություն և ուրախ տրամադրություն: Բնապահպանության նախարարը շեշտել է, որ Հայոց բանակը հաղթանակած բանակ է և առջևում դեռ հաղթանակներ կլինեն տոնելու, իսկ մեր երկիրն էլ ավելի կհզորանա և զինծառայողներին մաղթել է բարի ծառայություն և բարի վերադարձ իրենց ընտանիքներ:

Զորամասի հրամանատար Ա. Օհանյանը, շնորհակալություն հայտնելով այցելության համար, նկատել է, որ հայ զինվորն ուժեղ է այն ժամանակ, երբ իր կողքին զգում է  ժողովրդի ներկայությունը: Ա. Օհանյանը շեշտել է, որ ինչպես միշտ, այնպես էլ առաջիկա տոնական օրերին մեր զինվորներն անառիկ են պահելու Հայաստանի սահմանները:

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը շրջել է զորամասի տարածքով, ծանոթացել զինվորների առօրյայի  և զորանոցային պայմանների հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]