Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ռուբլու փոխարժեքը որոշակի սրբագրումներ Է կատարել ռուսաստանցիների ամանորյա պլաններում

Ռուբլու փոխարժեքը որոշակի սրբագրումներ Է կատարել ռուսաստանցիների ամանորյա պլաններում

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանցիների մեծ մասը Նորին տարին կդիմավորի ազգականների ու մերձավորների ընկերակցությամբ. տոնին պատրաստվելիս նրանք պլանավորում են կրճատել նվերների եւ տոնական սեղանի մթերքների համար կատարվող ծախսերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հայտնել են «Լեւադա կենտրոնում»:

Դեկտեմբերյան հարցման արդյունքների համաձայն, որն անցկացվել Է 1600 մարդկանց շրջանում, ռուսաստանցիների ճնշող մեծամասնությունը (96 տոկոս) պատրաստվում Է տոնել Նոր Տարին: 

Մինչդեռ, հունվարի 7-ին ուղղափառների Սուրբծննդյան տոնական ծրագիր Է պլանավորել հարցման մասնակիցների կեսից ավելին (58 տոկոս): Հին Նոր տարին մտադիր Է նշել հարցման մասնակիցների 43 տոկոսը, 41 տոկոսի համար կարեւոր իրադարձություն կդառնա Մկրտության տոնը:

 Ամանորի գիշերը հյուր գնալ կամ ընկերների հետ հանդիպել Է պլանավորել յուրաքանչյուր հինգերորդը (21 տոկոս): Եվս 2 տոկոսը չԷր հրաժարվի Նոր տարին դիմավորել հանգստյան տանը, 1-ական տոկոսը՝ արտասահմանում կամ միայնակ: 

Ռուսաստանցիներն ամանորյա տոները նաեւ պլանավորում են անցկացնել ընտանեկան հարկի տակ: Հարցվածների կեսից ավելին (58 տոկոսը) պարզապես պատրաստվում Է տանը հանգստանալ, յուրաքանչյուր չորրորդը (25 տոկոսը) տոնական օրերին Է հետաձգել իր տնտեսական գործերը կամ վերանորոգումը: 13 տոկոսն ուղեւորություններ Է ծրագրում Ռուսաստանի սահմաններում բնակվող ազգականների եւ ծանոթների մոտ, այդքանն Էլ (13 տոկոս) հանգստյան օրերը կնվիրի աշխատանքին: Հարցման մասնակիցների միայն 3 տոկոսը հանգստի կմեկնի արտասահման, 2 տոկոսը տուրիստական ճամփորդություն կկատարի Ռուսաստանում:   

Ռուսաստանցիների մեծամասնությունն (76 տոկոսը) իրենց տները կզարդարեն տոնական եղեւնիներով. 36 տոկոսը կդնի բնական, իսկ 40 տոկոսը՝ արհեստական եղեւնի: Մինչդեռ 2 տոկոսը պատրաստվում Է տոներին երկու եղեւնի զարգարել՝ բնական եւ արհեստական: Հարցման յուրաքանչյուր յոթերորդ (15 տոկոս) մասնակիցը որոշել Է Նոր տարին դիմավորել առանց ավանդական խորհրդանիշի:

Արժույթների փոխարժեքի հետ կապված իրադրությունը որոշակի սրբագրումներ Է կատարել ռուսաստանցիների պլաններում: Հարցվածների մեր երրորդից ավելին հայտնել Է, որ կրճատելու Է մթերքի եւ նվերների ծախսերը, 19 տոկոսը որոշել Է նվերների ծախսերի մակարդակը պահպանել ամանորյա սեղանի հաշվին: Եվս 16 տոկոսը, ընդհակառակը, չի տնտեսելու ուտելիքի հաշվին, բայց ավելի քիչ փող Է ծախսելու հուշանվերների վրա: Հարցման  մասնակիցների միայն 30 տոկոսն Է նշել, որ ծախսերը կմնան ավելի վաղ պլանավորված մակարդակին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]