1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Նախարարը վստահեցնում է` տաքսիների ուղևորները կօգտվեն որակյալ ծառայությունից

Նախարարը վստահեցնում է` տաքսիների ուղևորները կօգտվեն որակյալ 
ծառայությունից

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տաքսի ծառայություն մատուցողների գործունեության նոր կարգի մի քանի դրույթներ վիճելի են: Այս մասին տաքսիստների և այդ ծառայությունները մատուցող ընկերությունների ղեկավարների հետ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կազմակերպած քննարկման ժամանակ հայտնեց «Հայաստանի սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանը: «Եզակի դեպք է, որ նախարարությունը հրավիրում է քննարկման, որպեսզի լավագույն լուծումները գտնենք, բայց մենք չենք կարող հաշտվել մի քանի կետերի հետ: Մասնավորապես, դեղին համարանիշները հանելու պահանջն ընդունելի չէ: Ես չիմանամ` օրինական, թե անօրինական մեքենա եմ նստում: Համարանիշի հանելը հարմարվետությունից զրկում է մեզ` սպառողներիս»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց նա:

Պողոսյանի խոսքով` հաջորդ փոփոխությունը, որի հետ իրենք համաձայն չեն, օրական բուժզննում ու տեխզննում իրականացնելու պահանջի հանելն է: «Բուժզննումը  կարևոր է թե' ուղևորի, թե' վարորդի համար»,- ընդգծեց ՀԿ նախագահը: 

Նա նաև խոսեց այն մասին, որ ոչ ոք իրավունք չունի աշխատել ու աշխատեցնել շաբաթական 40 ժամից ավելի: «Բայց ո՞վ չգիտի, որ մեր վարորդներն ավելի շատ են աշխատում: Այնպիսի պայմաններ պետք է ստեղծվեն, որ մարդիկ ութ ժամում կարողանան իրենց վաստակն ստանալ: Այս խնդիրը պետք է միշտ քննարկման մեջ մնա: Մենք տարեկան 200-ից ավելի կյանք ենք կորցնում տրանսպորտային պատահարների արդյունքում»,- փաստեց սպառողների միության նախագահը:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իրենք հունվարի 1-ից խիստ վերահսկողություն են սահմանելու տաքսի ծառայություն մատուցողների նկատմամբ: «Մենք երևի թե շատ խիստ չենք լինի մինչև Նոր տարի, բայց, հավատացեք, որ հունվարի 1-ից հետո լինելու ենք շատ խիստ ու պահանջելու ենք յուրաքանչյուր վարորդից ըստ կարգի աշխատել: Ապահովելու ենք մրցակցության բարձրացում ու, արդյունքում, սպառողն ունենալու է լավ ծառայություն»,- նշեց Գագիկ Բեգլարյանը:

Նախարարի հավաստմամբ` տաքսի ծառայություն մատուցողները մեքենայի վրա պետք է փակցնեն լիցենզիայի առկայությունը վկայող պիտակ: Ինչ վերաբերում է տաքսիներում հաշվիչների հարցին, Գագիկ Բեգլարյանը տեղեկացրեց, որ հավանական է` վարկավորման ծրագիր իրականացնեն: «Հնարավոր է` մենք պետական կոնկրետ մոտեցում ցույց տանք ու հասարակական կազմակերպության հետ վարկավորման ծրագիր իրականացնենք. կազմակերպությունը հաշվիչներ ներմուծի, ու պարտադրենք լիցենզիա ունեցող մեքենաներին տեղադրելլ այդ հաշվիչները, որպեսզի յուրաքանչյուր վարորդ իր քմահաճույքներին համապատասխան փոփոխություններ չկատարի»,- պարզաբանեց նախարարը:

Վարորդները լիցենզիայի տուրք կվճարեն` ամսական 12 հազար դրամի չափով, եռամսյակային` 34 հազար, տարեկան` 120 հազար դրամ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]