Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանի ազգային արխիվում գաղտնի փաստաթղթեր չկան

Հայաստանի ազգային արխիվում գաղտնի փաստաթղթեր չկան

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային արխիվի նպատակը փաստաթղթերի հրապարակումն ու պատմագրության համար աղբյուրագիտական բազայի ստեղծումն է: Այս մասին դեկտեմբերի 24-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը: «Օրինակ, մենք այս տարի հրատարակեցինք Հայաստանի Առաջին Հանրապետության կառավարության նիստերի բոլոր արձանագրություններն առանց բացառության: Առաջին Հանրապետությունը գոյատևել է ընդամենը 2.5 տարի, և մենք հրատարակել ենք այդ ընթացքում կառավարության բոլոր նիստերի արձանագրությունները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Վիրաբյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ մինչ այդ էլ իրենք հրատարակել էին Առաջին Հանրապետության խորհրդարանի նիստերի արձանագրությունները:

Վիրաբյանը նշեց, որ այս պահին Հայաստանի ազգային արխիվում են նաև նորանկախ Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերի արձնագրությունները՝ մինչև 2004 թվականը: «Մենք ամեն տարի ստանում ենք մեկ տարվա փաստաթղթերը: Այդ արձանագրությունները 10 տարի պահվում են կառավարության արխիվում, որից հետո մենք ստանում ենք թղթային տարբերակը: Իսկ հիմա մենք ստանում ենք նաև կառավարության նիստերի արձանագրությունների էլեկտրոնային տարբերակները: Իսկ գաղտնի փաստաթղթերը ստանում ենք միայն 30 տարին լրանալուց հետո»,- նշեց Վիրաբյանը:

Հայաստանի ազգային արխիվի տրամադրության տակ նաև մինչև 1995թ. Հայաստանի խորհրդարանի նիստերի արձանագրությունները, իսկ առաջիկայում կլինեն նաև մինչև 1995-1999թթ. գումարման խորհրդարանի արձանագրությունները: Նա ընդգծեց, որ բոլոր այդ արձանագրությունները հասանելի կլինեն բոլոր ուսումնասիրողների համար, քանի որ Հայաստանի ազգային արխիվում, ի տարբերություն Ռուսաստանի, գաղտնի փաստաթղթեր այլևս չկան:

Ամատունի Վիրաբյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետության բոլոր պետական մարմինները, ինչպես նաև հանրապետության կյանքում էական դեր խաղացող մասնավոր սեկտորի կազմակերպություններն ու ընկերությունները պարտավոր են իրենց արխիվները հանձնել Հայաստանի ազգային արխիվի տնօրինմանը: «Մենք աշխատում ենք նաև խորհրդարանը ներկայացնող քաղաքական ուժերի հետ և պարբերաբար ստանում ենք նրանց գործունեության փաստաթղթերը: Ասեմ, որ նրանք այնքան էլ պարտավորված չեն ստեղծում իրենց փաստաթղթերը: Իրենց համագումարներից հետո մեզ մի թղթապանակ են տալիս, որտեղ խառը թղթեր են և չես ասի, թե դա կուսակցության համագումարի ամբողջ նկարագիրն է: Շատ դեպքերում մենք օգտվում ենք մամուլի հրապարակումներից»,- նշեց նա:

Կան կուսակցություններ, որոնք հրաժարվում են իրենց փաստաթղթերը տրամադրել Հայաստանի ազգային արխիվին: Վիրաբյանի խոսքով՝ դա նրանց իրավունքն է, քանի որ պարտադիր հանձնելու պարտավորություն ունեն միայն պետական մարմինները: Խորհրդարանում նեկայացված քաղաքական ուժերից միայն ՀՅԴ-ն է հրաժարվում ներկայացնել արխիվները, քանի որ նրանք սեփական արխիվն են ստեղծում: «Մենք, համենայնդեպս, հետևում ենք, որպեսզի նրանք ունենան և պահպանեն իրենց փաստաթղթերը»,- նշեց նա՝ ընդգծելով, որ մնացած քաղաքական ուժերը տալիս են իրենց արխիվները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]