Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները չեն կարող երկար կյանք ունենալ. Խոսրով Հարությունյան

ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները չեն կարող երկար կյանք ունենալ. Խոսրով 
Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանն այն կարծիքին է, որ Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ իրականացվող պատժամիջոցները չեն կարող երկարաժամկետ լինել: Դեկտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը պատգամավորը նկատեց, որ արդեն իսկ եվրոպական արտադրողներն իրենց կառավարություններից դժգոհում են՝ իրենց համար ռուսական շուկան փակելու կապակցությամբ: «Օրինակ, Գերմանիայում վերջերս մի իրավիճակ էր ստեղծվել, որ խնձորը կոպեկներով պարտադրում էին աշխատողներին, որովհետև այնքան շատ էր արտադրությունը, որ իրացնելու հնարավորություն չկա, քանի որ փակ է ռուսական շուկան: Միայն Գերմանիայում 300 հազար ընկերություններ աշխատում են ռուսական շուկայի վրա, իսկ հիմա նրանց համար փակվել է այս հնարավորությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նա:

Պատգամավորի խոսքով` Ռուսաստանի ու Եվրամիության տնտեսությունները միմյանց հետ փոխկապակցված են, ուստի, այդ պատժամիջոցները չեն կարող երկար կյանք ունենալ: «Վերջին հաշվով, բանականությունն էլ է հուշում, որ համագործակցությունն անհամեմատ ավելի կարևոր է, քան առճակատումը: Իհարկե, Ռուսաստանը պետք է վճարեր Ղրիմի համար և հիմա վճարում է: Սակայն, ինչպես ասում են,  ռուսները երբեք լավ չեն ապրել: Հիմա մի քիչ լավ ապրել կամ մի քիչ վատ` դա ռուսների համար միևնույնն է: Դա Եվրոպական Միությունը չէ, որտեղ երբ լույսերը 24 ժամ անջատվում են, 10 հոգի ինֆարկտ են ստանում: Ռուսաստանին պատժամիջոցներով հնարավոր չէ վախեցնել կամ երկրում ճգնաժամային իրավիճակ ստեղծել».- ընդգծեց պատգամավորը:

Նա խորհուրդ տվեց իր վերջին դիտարկումները շատ կարևոր չհամարել և նշեց, որ մեծ հաշվով համագորւծակցությունը բխում է և՛ Ռուսաստանի, և՛ ԵՄ հետաքրքրություններից և շահերից: Պատգամավորը կարծիք հայտնեց, որ պատժամիջոցների քաղաքաանությունը չի դառնա դոմինանտ այդ երկու խոշոր տնտեսական կառույցների փոպհարաբերություններում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]