Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հովիկ Աբրահամյանն ընդունել է Թուրքմենստանի փոխվարչապետին

Հովիկ Աբրահամյանն ընդունել է Թուրքմենստանի փոխվարչապետին

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Թուրքմենստանի փոխվարչապետ, հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Սապարդուրդի Տոյլիևին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները բարձր են գնահատել հայ-թուրքմենական հարաբերությունները և վստահություն հայտնել, որ երկու երկրների կառավարությունների համատեղ ջանքերով տնտեսական փոխգործակցությունն առաջիկայում կզարգանա նոր թափով:

Վարչապետ Աբրահամյանը և Սապարդուրդի Տոյլիևը կարևորել են Երևանում ընթացող հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները և նշել, որ ուրվագծվել են համագործակցության նոր հեռանկարներ: Զրուցակիցները վստահություն են հայտնել, որ հանձնաժողովի այս նիստի արդյունքներն արդեն տեսանելի կլինեն 2015 թվականին: Միաժամանակ ընդգծվել է, որ հանձնաժողովի նախորդ նիստի ընթացքում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները և նախանշված ծրագրերն իրականացվել են ու ստացել գործնական բնույթ:

Հովիկ Աբրահամյանը և Սապարդուրդի Տոյլիևը նշել են, որ երկու երկրների միջև գոյություն ունի առևտրաշրջանառության ծավալներն ավելացնելու մեծ ներուժ, որի իրացման նպատակով կողմերը կարևորել են առևտրատնտեսական ոլորտում փոխգործակցության զարգացումը, այդ ուղղությամբ համապատասխան քայլերի իրականացումը և համատեղ բիզնես ֆորումների անցկացումը:

Վարչապետ Աբրահամյանը և Թուրքմենստանի փոխվարչապետը քննարկել են նաև տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանը և ընդլայնմանն ուղղված մի շարք հարցեր: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]