Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ին կրկին սպառնացել է ռմբակոծությամբ

Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ին կրկին սպառնացել է ռմբակոծությամբ

ՓՀԵՆՅԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆԽՐԵՍ: Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտարարել են, որ եթե Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ կիրառի Sony Pictures-ի դեմ իրականացրած հաքերային գրոհների պատճառով, ապա Փհենյանը կռմբակոծի ԱՄՆ-ն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով BBC-ն, միաժամանակ, Հյուսիսային Կորեան պաշտոնապես հերքել է իր երկրի մասնակցությունը կինոընկերության դեմ իրականացված հաքերային գրոհին:

Սա առաջին դեպքը չէ, երբ ԱՄՆ-ն Հյուսիսային Կորեայից նմանատիպ բովանդակությամբ սպառնալիքներ է ստանում: Այս անգամ Փհենյանի զայրույթի պատճառը «Հարցազրույց» կատակերգությունն է, որտեղ ներկայացվում է, թե ինչպես են մահափորձ ձեռնարկում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի դեմ: Ֆիլմում ամերիկյան երկու լրագրողները կարողանում են ստանալ համաձայնություն` Կիմ Չեն Ընի հետ բացառիկ հարցազրույց անցկացնելու համար: Սակայն Կենտրոնական հետախուզական վարչության գործակալներն իմանում են այդ մասին եւ լրագրողների վարձում Հյուսիսային Կորեայի առաջնորդի դեմ մահափորձ կազակերպելու համար: 

Sony Pictures ընկերությունը, ում պատկանում է ֆիլմի ցուցադրման հեղինակային իրավունքը, այս ընթացքում մի քանի անգամ ենթարկվել է հաքերային հարձակումների: ԿՀՎ-ի իրականացրած հետազոտությունների արդյունքում պարզ  է դարձել, որ հաքերային գրոհների թիկունքում կանգնած է Փհենյանը:

«Հյուսիսային Կորեայի բանակն ու ժողովուրդը լիովին պատրաստ են դիմակայել ԱՄՆ-ի կողմից բոլոր ուղղություններով եկող առճակատումներին` ներառյալ կիբեռպատերազմին»,- ասված է Փհենյանի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ: Նրանք անհիմն են համարում Օբամայի հայտարարությունը, թե իրենք են պատասխանատու հաքերային գրոհի համար:

Միաժամանակ, Հյուսիսային Կորեայի իշխանություները լիովին արդարացված են համարել կինոընկերության դեմ գրոհը:

Կինոընկերությունն արգելել է ֆիլմի ցուցադրությունը, ինչի հետեւանքով արժանացել է հոլիվուդյան մի շարք աստղերի քննադատությանը: Կինոընկերությունից տեղեկացրել են, որ բազմաթիվ ամերիկյան վարձակալներ, իմանալով կիբեռհանցագործության մասին, հրաժարվում են ցուցադրել ֆիլմը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]