1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թունիսի ԿԸՀ-ն հայտարարել է նախագահական ընտրությունների արդյունքները

Թունիսի ԿԸՀ-ն հայտարարել է նախագահական ընտրությունների արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թունիսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է դեկտեմբերի 21-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, համաձայն արդյունքների` նախագահական ընտրություններում հաղթել է «Նիդաա Թունիս» կուսակցության ղեկավար Բաջի Կաիդ աս Սուբսին` հավաքելով ձայների 55.68 տոկոսը:

Թունիսի ԿԸՀ-ի նախագահ Շաֆիկ Սարսարի խոսքով` գործող Նախագահ Մոնսեֆ Մազրուկին ստացել է ձայների 44.32 տոկոսը:

Ընտրություններին մասնակցածների ընդհանուր թիվը կազմել է ընտելու իրավունք ունեցողների 60.11 տոկոսը` 3 միլիոն 198 հազար 672 մարդ:

Ավելի վաղ, մինչ ԿԸՀ-ի արդյունքները հայտարարելն, աս Սուբսիի կողմնակիցները դուրս են եկել մայրաքաղաքի փողոցներ` տոնելով իրենց հաղթանակը: Թունիսի ոստիկանությունը արցունքաբեր գազ է արձակել ցուցարարներին ցրելու նպատակով:

Թունիսում առաջին անգամ են նախագահական ընտրություններ անկացվել 2011թ.-ի հունվարյան հեղափոխությունից հետո:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]