Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նազարբաեւն Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պահպանելու կոչ է արել

Նազարբաեւն Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պահպանելու կոչ է 
արել

ԿԻԵՎ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի Նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը Ուկրաինայի Նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ ճեպազրույցի ժամանակ Ուկրաինայի հարավում տեղի ունեցող իրավիճակն անվանել է «կազմակերպված քաղաքացիական պատերազմ»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով BBC-ն, Նազարբաեւն ասել է, որ առճակատումն ու  պատժամիջոցները կտանեն փակուղի: «Ես դիմում եմ թե՛ Ռուսաստանին, թե՛ Ուկրաինային. պետք է մտածել այն մասին, որ գտնվի համատեղ փոխզիջում, որպեսզի ելք գտնվի այս իրավիճակից` պահպանելով Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն, եւ մոտեցվեն առկա դիրքորշումները, քանի որ առկա իրավիճակն անընդունելի է եւ աննորմալ: Հույս ունեմ, որ Ուկրաինան դուրս կգա այս իրավիճակից, Ուկրաինան կլինի հզոր, ինչպես միշտ»,- հայտարարել է Նազարբաեւը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]