1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Վերին Գետաշեն գյուղը գիշերային ժամերին լուսավորվում է արդեն ամբողջությամբ

Վերին Գետաշեն գյուղը գիշերային ժամերին լուսավորվում է արդեն 
ամբողջությամբ

ԳԱՎԱՌ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղում տեղական բյուջեից հատկացված 16 միլիոն դրամի հաշվին  ավարտվել է 7 կիլոմետր երկարության գիշերային լուսավորվածության ցանցի կառուցումը 4 թաղամասերում, որով եւ ամբողջացել է գյուղի բոլոր թաղամասերի գիշերային լուսավորվածության ապահովումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վերին Գետաշենի գյուղապետ Ռուբիկ Ղուկասյանը, վերջին մի քանի տարիների ընթացքում տեղական բյուջեի միջոցների հաշվին կամ գյուղի բարերարների հատկացված միջոցներով Վերին Գետաշենում կառուցվել է մոտ 30 կիլոմետր երկարության գիշերային լուսավորվածության ցանց, տեղադրվել 785 լուսատու: «Այժմ արդեն լուսավորվում են գյուղի թե՛ կենտրոնական, թե՛ երկրորդային նշանակության բոլոր փողոցները` մի բան, որ դժվար կլիներ պատկերացնել նույնիսկ խորհրդային տարիներին: Սրանով լուծված կարելի է համարել համայնքի համար շատ կարեւոր նշանակության ծրագրերից մեկը»,- նշեց համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]