1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Գեղարքունիքի մարզի տարածքում թույլատրված որսի շրջանում խփվել է 12 գայլ

Գեղարքունիքի մարզի տարածքում թույլատրված որսի շրջանում խփվել է 12 գայլ

ԳԱՎԱՌ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍԳեղարքունիքի մարզում այս տարվա հոկտեմբեր-դեկտեմբերին գայլերի թույլատրված որսի համար սահմանված ժամանակաշրջանի ընթացքում որսորդներին հաջողվել է ոչնչացնել 12 գայլ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ բնապահպանության նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը, գիշատիչները հիմնականում ոչնչացվել են Գավառի եւ Ճամբարակի տարածքների համայնքներում, թեեւ գայլերը ամռան եւ աշնան ընթացքում տնտեսություններին վնասներ են պատճառել մարզի բոլոր 5 տարածաշրջանների համայնքներում: «Խփված մեկ գայլի համար կառավարությունը խրախուսում է 100 հազար դրամի չափով: Այս տարի հանրապետությունով մեկ որսորդներին հաջողվել է հանձնաժողովին հանձնել 134 ոչնչացված գայլ, որից 12-ը խփվել է Գեղարքունիքի մարզում: Եթե եկող ձմռանը գայլերը շարունակեն ակտիվություն դրսեւորել համայնքներում, ապա չի բացառվում, որ խրախուսական կարգով գայլի որսի թույլտվությունը մնա ուժի մեջ»,-նշեց Արամ Աղասյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]