Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Քրեական գործ է հարուցվել երիտասարդ աղջկա առևանգման դեպքի առթիվ

Քրեական գործ է հարուցվել երիտասարդ աղջկա առևանգման դեպքի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝  երիտասարդ աղջկան առեւանգելու դեպքի առթիվ։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:

2014թ. դեկտեմբերի 16-ի ժամը 18։35-ին, Սիսիան քաղաքի բնակիչ Ս.Իսրայելյանը գրավոր հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 12-ից 13-ն ընկած ժամանակահատվածում, Սյունիքի մարզի Հարժիս գյուղի բնակիչն ամուսնության նպատակով առևանգել է իր դստերը:

Հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Սյունիքի մարզի Հարժիս գյուղի բնակիչ Հայրապետը, նախնական համաձայնության գալով համագյուղացի, միաժամանակ նաև աղջկա ազգական  Հովհաննեսի եւ իր  ազգական Արթուրի հետ, 2014թ. դեկտեմբերի 16-ի ժամը 12-ի սահմաններում, Սիսիան քաղաքի Չարենցի փողոցում տեղակայված զորամասի մոտակայքից, ամուսնության նպատակով, բռնություն գործադրելով, առևանգել է Սիսիան քաղաքի բնակչուհուն և նրա կամքին հակառակ նստեցրել իր կողմից շահագործվող «Վազ 2106» ավտոմեքենան եւ տարել  Գորիս։ Աղջիկը մերժել է ամուսնության առաջարկը, որի պատճառով հաջորդ օրը` ժամը 03:00-ի սահմաններում, նրան վերադարձրել է տուն:

Առևանգման դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Կատարվում  է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]