Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հրեա կոմպոզիտոր Վիլլի Վայները պարգևատրվեց ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով

Հրեա կոմպոզիտոր Վիլլի Վայները պարգևատրվեց ՀՀ մշակույթի նախարարության 
ոսկե մեդալով

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում «Մենորա» հրեական մշակութային կենտրոնը տոնում է իր գործունեության 20-ամյա հոբելյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբˋ միջմշակութային երկխոսության զարգացման և ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար, ինչպես նաև «Մենորա» հրեական մշակութային կենտրոնի 20-ամյակի կապակցությամբ, ՀՀ մշակույթի նախարարի հրամանով` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, հայաստանաբնակ հրեա կոմպոզիտոր Վիլլի Վայներին շնորհվեց ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ: Հոբելյանական միջոցառմանը ներկա էին Հայաստանի հրեական համայնքի ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներˋ ռեժիսոր Տիգրան Խզմալյանը, կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանը, մարդիկ, ովքեր իրենց ներդրումն են ունեցել «Մենորա» մշակութային կենտրոնի գործունեության մեջ: Հրեական մշակութային կենտրոնին ուղերձով շնորհավորել էր նաև ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանըˋ ընդգծելով, որ Նախագահի աշխատակազմը պատրաստակամ է առաջիկայում էլ աջակցել նման նախագծերի իրականացմանը:

«Վերջին տարիների ընթացքում «Մենորա» կենտրոնի ներկայացուցիչներն ակտիվորեն աշխատել են միջմշակութային երկխոսության, համագործակցության, պատմության, արվեստի և ավանդույթների օգնությամբ մերձեցման միջոցով հանդուրժողականության ամրապնդման ուղղությամբ: Մշակութային փոխառնչությունները, ինքնության պահպանումը և հարուստ մշակութային ներուժի զարգացումը արդյունավետ և ժողովրդավար կառավարման, բնակչության խաղաղ համագոյակցության կարևորագույն բաղադրիչներից են: Սա շատ լավ հասկանում և արժևորում են Հայաստանի իշխանությունները, ուր ստեղծված են բոլոր բարենպաստ պայմանները ազգային փոքրամասնությունների էթնիկ, մշակութային, լեզվական և կրոնական ինքնության պահպանման համար»,- շնորհավորելով կենտրոնի հոբելյանըˋ նշեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինը:  

«Մենորա» հրեական մշակութային կենտրոնը պաշտոնապես գործում է 1994 թվականի մարտի 17-ից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]