Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Այս տարի շրջակա միջավայրի պահպանության դրամագլուխ է փոխանցվել 441.6 մլն. դրամ

Այս տարի շրջակա միջավայրի պահպանության դրամագլուխ է  փոխանցվել 441.6 
մլն. դրամ

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միայն 2014թ.-ի ընթացքում շրջակա միջավայրի պահպանության դրամագլուխ է փոխանցվել է 441.6 մլն դրամ, իսկ բնակչության անվտանգության ու առողջության ապահովման նպատակով մշտադի­տարկումների կատարման համար հատկացվել է 39 մլն դրամ: Այս մասին դեկտեմբերի 22-ին, տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ լրագրողներին տեղեկացրեց ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:

«Այս տարի նշանակալից ձեռքբերումներ են գրանցվել շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին և օգտակար հանածոների արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթաց­քում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից     համայնք­երի բնակչության անվտանգության ու առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման նպատակով վճարումների համալրման հարցում: Հանքը շահագործելուց առաջ պայմանագիր է կնքվում, որի համաձայն` շահագործողները պատասխանատվություն են ստանձնում` հանքի շահագործման ավարտից հետո իրականացել ռեկուլտիվացիայի աշխատանքներ, սակայն պարզվել է, որ որոշ տարածքներում դրանք ժամանակին չեն իրականացվել, նույնիսկ գումարներ չեն փոխանցվել: Իսկ խնդիրն այն է, որ յուրաքանչյուր տարածքի համար հատկացված գումարները պետք է ծախսվեն տվյալ տեղանքի համար», -  նշեց Արամայիս Գրիգորյանը:

Բնապահպանության նախարարն ընդգծեց նաև, որ 2004-2014թթ. շրջակա միջավայրի պահպանության դրամագլխում կուտակվել է ընդհանուր` 879,17մլն դրամ գումար: Այս տարի նախարարությունը պիլոտային ծրագրեր է իրականացրել` շահագործման փուլն ավարտած հանքավայրերի տարածքում ռեկուլտիվացիոն աշխատանքների ուղղությամբ: Այդ առումով հանքարդյունաբերողներին ծանուցագրեր են ներկայացվել պարտավորությունների վերաբերյալ, և նախատեսվում է կառավարությունից հավելյալ գումարներ խնդրել` ժամանակին  ռեկուլտիվացիա չենթարկված տեղամասերում այդ աշխատանքը կատարեու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]