Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում հաստատվել է հայտարարության նախագիծ

ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում հաստատվել է հայտարարության նախագիծ

ՄՈՍԿՎԱ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների արտգործնախարարները, Պաշտպանության նախարարները և Անվտանգության խորհրդի քարտուղարները ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստում համաձայնեցրել են հայտարարության նախագիծ: «Ռիա-նովոստի»-ի հաղորդմամբ` այդ մասին տեղեկացրել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Այսօր մենք հայտարարության նախագիծ ենք հաստատել, որը պետք է ներկայացվի ՀԱՊԿ հավաքական անվտանգության Խորհրդի վաղվա նիստին: Նրանում հաստատվում է, որ հավաքական անվտանգության կայուն համակարգի ստեղծումը հնարավոր է միայն արդար և իրավահահավասար հիմքի հիման վրա, և ուրվագծվում են ՀԱՊԿ անդամ-երկրների ընդհանուր մոտեցումները միջազգային օրակարգում առկա առանցքային հարցերի շուրջ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հրավիրված ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը:   

Մոսկվայում այսօր կայացել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որին մասնակցել են նաև ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]